Ձեր պահվածքը անընդունելի է. Փաստաբանը` Տաթևիկ Գրիգորյանին
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում այսօր` մարտի 2-ին, Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին պաշտպանական ճառի հրապարակման ժամանակ դատարանը պարբերաբար 5 րոպեանոց ընդմիջումներ էր հայտարարում: Ամբաստանյալներից Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանի պաշտպանական ճառը բավականին երկար էր ու հիմնավորումներով, որոնք ցուցադրվում էին սլայդերի տարբերակով: Արայիկ Պապիկյանը երկարատև ընդմիջում խնդրեց , […]