25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 1, 2018

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ահազանգ՝ ուշադիր եղեք վարկ վերցնելիս. Փաստ

Իրականում Հայաստանում գործող վար­կային կազմակերպությունները փաս­տացի 130-150% տարեկան տոկոսադրույքով են գումար տրամադրում հաճա­խորդներին, բայց տպավորությունն այնպի­սին է, որ դա առանձնապես չի հետաքրքրում ոչ Կենտրոնական բանկին, ոչ էլ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնա­ժողովին: Եվ ստացվում է, որ վարկառուները պետական մարմինների աչքի առաջ, օրը ցե­րեկով ամեն վայրկյան կեղեքվում են ու այդ­պես էլ անպատիժ մնում: Թերթին դիմած քաղաքացին պնդում […]

«Սերժ Սարգսյանն իրեն անփոխարինելի չի էլ համարում»

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը համաձայն է, որ թեև նոր Սահմանադրությամբ պետության ղեկավարման հիմնական լիազորությունները տրվելու են վարչապետին, սակայն միևնույն է՝ հանրապետության հիմնական գլուխը մնալու երկրի նախագահը: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Այս առումով ես շատ կարևորում եմ, որ հենց Արմեն Սարգսյանն է առաջադրվել նախագահի պաշտոնում»,-նշեց նա: Ինչ վերաբերում է վարչապետի […]

Զգուշացնում են՝ Երեւանը տագնապի տակ կլինի. Հայկական Ժամանակ

Երեւանի քաղաքապետարանը տարածած հաղորդագրության մեջ տեղեկացրել էր Պոփտեխնիկական համալսարանի մոտ մարտի 1- ին անցկացվելիք ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության մասին, որի ժամանակ գործարկվելու է ազդարարման շչակ ու քաղաքացիներին հորդորել էր այդ ձայնից խուճապի չմատնվել: Ուսումնավարժության թեման է «Քաղաքացիական պաշտպանու­թյան միջոցառումների կազմակեր­պումը եւ իրականացումը հակառա­կորդի հարձակման դեպքում»: Ար­տակարգ իրավիճակների նախա­րարությունը, մանրամասներ ներ­կայացնելով սպասվող միջոցառման մասին, հայտնում է. […]

ԱԺ-ին ներկայացվում է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը

Ազգային ժողովում սկսվել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի հարցի քննարկումը: Հիշեցնենք, որ միակ թեկնածուն Արմեն Սարգսյանն է, ում առաջադրել են ՀՀԿ ու ՀՅԴ խմբակցությունները: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց, որ այս ընթացքում Արմեն Սարգսյանը հասցրել է հանդիպումներ ունենալ տարբեր քաղաքական ուժերի, հասարակական միավորումների, գիտնականների, մտավորականների հետ: Նա ներկայացրեց Արմեն Սարգսյանի կենսագրությունը՝ հիշեցնելով, որ նա […]

Կհրաժարվի՞. Ժողովուրդ

ՀՀ ֊ում գրանցված դեղերի մի մասն այսօրվանից կվաճառվի միայն դեղատոմսով: Դրանք հիմնական հակաբորբոքային միջոցներն են, հակաբիոտիկներ, հորմոնալ եւ հոգեմետ նյութեր պարունակող դեղերը: Բայց առաջ­նային հարց է մնում կառավարության սահմանած կարգի նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի դեղերը վաճառվեն միայն դեղատոմսով: Առողջապահության նախարարությունից օրաթերթին հայտնեցին, թե հանրապե­տությունում գործող բոլոր դեղատներն արդեն ստացել են միայն դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկը, եւ […]

Հրաժեշտ Ալբերտ Մկրտչյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ալբերտ Մկրտչյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով է ստեղծվել: Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա  մարտի 1-ին, ժամը 18:00-20:00-ը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ մարտի 2-ին, ժամը 11:00-13:00-ը, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում (Երեւան, Մովսես Խորենացու փողոց, 18 շենք): Ալբերտ Մկրտչյանին հողին կհանձնեն Երեւանի քաղաքային պանթեոնում:

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ չորս մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 1-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Արեշ 7փ. 1-10; 11փ. 69-102; 20փ. 1-29; 22փ. 1-14; 24փ. 1-40 սեփական տները, Դիմիտրով նրբ. 49-75 սեփական տները, Դումանի փ. 51, 53, Քեռու փ. 58 շենքերը եւ հարակից հանրային […]

«Ծառուկյան» դաշինքը վիրավորեց ՀՀԿ-ին. նրանք դեմ էին

Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հեղինակած ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Վարման կարգով խոսելով՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնեց, որ քանի որ փաթեթի ընդունումը հակասում է ԵՏՄ շրջանակներում անդամ պետությունների կողմից ստանձնած տնտեսական ինտեգրացիայի խթանման քաղաքականությանը, ինչպես նաև միջազգային պարտավորություններին ու վտանգում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի