29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ահազանգ՝ ուշադիր եղեք վարկ վերցնելիս. Փաստ

Իրականում Հայաստանում գործող վար­կային կազմակերպությունները փաս­տացի 130-150% տարեկան տոկոսադրույքով են գումար տրամադրում հաճա­խորդներին, բայց տպավորությունն այնպի­սին է, որ դա առանձնապես չի հետաքրքրում ոչ Կենտրոնական բանկին, ոչ էլ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնա­ժողովին: Եվ ստացվում է, որ վարկառուները պետական մարմինների աչքի առաջ, օրը ցե­րեկով ամեն վայրկյան կեղեքվում են ու այդ­պես էլ անպատիժ մնում:

Թերթին դիմած քաղաքացին պնդում էր, որ «Գուդկրեդիտ» վարկային կազմակերպությունից վարկ ստանալուց առաջ մանրա­մասն չի ուսումնասիրել վարկի մարման պայ­մանները, գումար է վերցրել ու ընկել է կրակը: Հիմա էլ, ինչքան գումար որ ձեռքն ընկ­նում է մուծում է, որ այդ վարկի դարդից պրծնի, սակայն ոչ մի կերպ չի կարողանում վերցրած գումարը զրոյացնել:

«Վարկ վերցնելու ժամանակ ինձ միայն ասացին, որ վերցրած գումարի տարեկան տոկոսադրույքը 24% է, բայց չասացին, որ փաստացի վճարումներով տարեկան տոկոսադրույքը հասնում է 150%-ի: Սա խաբեու­թյուն է, քանի որ միայն ես չեմ այս օղակի զո­հը դարձել: Եվ եթե իմանայի, որ 1000 դոլա­րին համարժեք դրամ վերցնելուց հետո տարեկան պետք է փաստացի 2500 դոլար գու­մար վերադարձնեմ, այսինքն՝ մայր գումարից բացի մեկ ու կես անգամ ավելի վճարեմ, ստացվում է, վերցրածս գումարի ամսական տոկոսադրույքը ոչ թե 2% է, այլ՝ 12%-ից ավելի:

Սա խաբեության թակարդ է, որի մեջ ամեն վայրկյան մարդ է ընկնում, բայց հետաքրքիր է, թե իշխանություններն այս մասին ինչ են մտածում»,- ասաց մեր զրուցակիցը: Թերթի ուսումնասիրությունները նույնպես ցույց տվեցին, որ իսկապես «Գուդկրեդիտ»-ը 12-ից 24 ամիս մարման ժամկետով 100 հազարից մինչև 400 հազար դրամ վարկ է տրամադրում, որի տարեկան փաստացի տոկոսադրույքը տատանվում է 130—150%—ի շրջանակներում:

Կարճ ասած, ամեն քայլափոխի հանդիպող վարկային կազմակերպությունների գրասենյակներն ու գովազդային պաստառներն ըն­դամենը խայծ են, որը կուլ տալուց հետո մարդիկ հայտնվում են թակարդում, որից դուրս գալը բավականին դժվար է լինում: Ի դեպ, հարցը պարզաբանելու համար «Փաստ»-ը դիմել է նաև Կենտրոնական բանկին և բարձրացված հարցի մասին պաշ­տոնական պատասխանը ստանալուն պես կրկին կանդրադառնանք վարկային կազմա­կերպությունների աշխատանքին:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ