03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Զգուշացնում են՝ Երեւանը տագնապի տակ կլինի. Հայկական Ժամանակ

Երեւանի քաղաքապետարանը տարածած հաղորդագրության մեջ տեղեկացրել էր Պոփտեխնիկական համալսարանի մոտ մարտի 1- ին անցկացվելիք ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության մասին, որի ժամանակ գործարկվելու է ազդարարման շչակ ու քաղաքացիներին հորդորել էր այդ ձայնից խուճապի չմատնվել:

Ուսումնավարժության թեման է «Քաղաքացիական պաշտպանու­թյան միջոցառումների կազմակեր­պումը եւ իրականացումը հակառա­կորդի հարձակման դեպքում»: Ար­տակարգ իրավիճակների նախա­րարությունը, մանրամասներ ներ­կայացնելով սպասվող միջոցառման մասին, հայտնում է.

«Ստահղացման համաձայն՝ հա­կառակորդը խախտել է հրադադա­րը եւ տարբեր տրամաչափի զենքերից սկսել է գնդակոծել ՀՀ սահմա­նամերձ համայնքները: Տեղեկություն կա, որ հակառակորդը սահ­մանին կուտակում է հրթիռային հա­մակարգեր: Ռմբակոծվել է նաեւ Հա­յաստանի ազգային պոլիտեխնի­կական համալսարանի 5-րդ մասնաշենքը: Ռմբակոծության հետեւ­անքով մասնաշենքը զգալիորեն վնասվել է, առաջացել են հրդեհի օջախներ հ փլուզումներ, շարքից դուրս է եկել կոմունալ-էներգետիկ համակարգը, առկա է քիմիական աղտոտվածության վտանգ եւ կան տուժածներ»: ժամը 14:30-ի սահմաններում գործարկվելու է ազդա­րարման շչակը եւ ուսումնական նպատակներով հնչեցվելու է տագ­նապի ազդանշան:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ