Կհրաժարվի՞. Ժողովուրդ
ՀՀ ֊ում գրանցված դեղերի մի մասն այսօրվանից կվաճառվի միայն դեղատոմսով: Դրանք հիմնական հակաբորբոքային միջոցներն են, հակաբիոտիկներ, հորմոնալ եւ հոգեմետ նյութեր պարունակող դեղերը: Բայց առաջնային հարց է մնում կառավարության սահմանած կարգի նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի դեղերը վաճառվեն միայն դեղատոմսով: Առողջապահության նախարարությունից օրաթերթին հայտնեցին, թե հանրապետությունում գործող բոլոր դեղատներն արդեն ստացել են միայն դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկը, եւ այսօրվանից սահմանափակումները լիարժեք գործելու են:
Նաեւ թեեւ վերահսկող մարմինը գոյություն ունի, սակայն այժմ վերակազմավորման փուլում է եւ իր գործառույթները կատարելու է միայն ահազանգերի դեպքում: Նախարարությունից նաեւ փոխանցեցին, որ թերեւս հոկտեմբերից բոլոր դեղատներում կգործեն էլեկտրոնային համակարգեր, որոնք հնարավորություն կտան ֆիքսել բոլոր գնումները: Հիշեցնենք, որ մեր հարեւան Վրաստանը փորձեց կիրառել այս կարգը, սակայն երկու տարի անց հրաժարվեց: Չի բացառվում նույնը լինի նաեւ Հայաստանում:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: