20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 23, 2018

Սա կոչվում է պետական ահաբեկչություն. Արթուր Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է, որ «մարտի 1»-ի իրավական գնահատականը մինչև հիմա տրված չէ: Սա, ըստ նրա, անպատժելիության համակարգի մատնանիշն է: ««Մարտի 1»-ի գործողությունների հիմնական պատասխանատուն հանդիսանում է այսօրվա իշխանությունը»,-այսօր այս թեմայով «Ելքի» նախաձեռնած խորհրդարանական լսումներին հայտարարեց նա: Ըստ նրա՝ զանգվածային անկարգություններ տեղի չեն ունեցել, և դատախազությունը շարունակում է այդ […]

Հասիր Նրան, մի կորցրու

Սրտումդ Քրիստոսին ունենալով՝ վախեցիր կորցնել Նրան և Նրա հետ էլ՝ սրտիդ խաղաղությունը. նորից սկսելը ծանր է, նորից Նրան միանալու ջանքերը տանջալից կլինեն և շատերին դառը արտասուքներ կպատճառեն: Ամբողջ ուժով կառչի՛ր Քրիստոսից, հասի՛ր Նրան և մի՛ կորցրու քո սուրբ համարձակությունը Նրա առջև: Ս. Հովհան Կրոնշտադցի

Ամեն ինչ անելու ենք, որ մեղավորները պատժվեն. Սարգիս Քլոյան (տեսանյութ)

Մարտիմեկյան սպանդի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն այսօր «Մարտի 1-2 իրադարձությունների» վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի այս ոճրագործության հեղինակները, հրահանգ տվողներն ու այն իրագործողները պատժվեն:  Իր ելույթում Սարգիս Քլոյանը հիշեցրեց, որ արդեն 10 տարի է անցել, սակայն մեղավորները չեն գտնվել, չեն պատժվել:  Նա հարցրեց նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ […]

Գայ գյուղում տան հրդեհից հետո հայտնաբերել են բնակչի դին

Հայաստանի ԱԻՆ-ում, Փետրվարի 23-ին, ժամը 06:52-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի Մաքսիմ Գորկու 2-րդ փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Բնակարանում հայտնաբերվել է տան տիրոջ դին:

Պոլսահայ մտավորականները նոր պատրիարք ընտրելու կոչ են անում

Թուրքիայի հայ համայնքի մի խումբ մտավորականներ, Պոլսո հայոց պատրիարքության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները քննության առնող բաց նամակով դիմել են հայ համայնքին։ Նամակը ստորագրողների թվում են այնպիսի համալսարանական դասախոսներ, արվեստագետներ, գիտաշխատողներ, երաժիշտներ ու գրողներ, ինչպիսիք են՝ Հայկո Ջեփքինը, Գևորգ Թյուրքերը, Գրիգոր Դինչքայըքջըն, Մանուել Չըթաքը, Մասիս Արամ Գյոզբեկը, «Ոմանք» երաժշտական խմբի տղաները, Լեռնա Էքմեքձիօղլուն, Նազան […]

Վարդգես Գասպարիին չեն թողել մտնել խորհրդարան

Ազգային ժողովում քիչ առաջ մեկնարկեցին «Ելքի» նախաձեռնած «Մարտի 1-2» իրադարձությունների վերաբերյալ լսումները: «Ելքն» առաջարկում է խորհրդարանին այս իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն անել:  Նկատենք, որ լսումները քիչ ուշացումով սկսվեցին: Նիստը վարող Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ լարվածություն կար, անվտանգության ծառայությունը հատուկ ուշադրությամբ էր զննում ու ներս թողնում մասնակիցներին, արդյունքում ակտիվիստ Վարդգես Գասպարիին հրաժարվել են ներս թողնել: «Մենք անցագիր […]

«Տղայիս վրա հող չեմ լցրել ու չեմ լցնելու մինչև Ջհանգիրյան Մարտինը չպատժվի». Արթուրի մայրը չի լռում/տեսանյութ/

Խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի ծնողները շարունակում են պայքարել արդարադատության հասնելու համար: «Ես տղա եմ տվել պետությանը, ես Արթուր Ղազարյանի մայրն եմ ու մինչև կյանքիս վերջը պայքարելու եմ նրա սպանությունը բացահայտելու համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը: Որդեկորույս մայրը ցավով նկատում է, որ վարչապետներ են […]

Լրագրողների ներկայությունը ավագանու նիստերի դահլիճում նիստերի հրապարակայնության գլխավոր երաշխիքն է․ ԵԼՔ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցող ԶԼՄ-ների աշխատանքի շուրջ քննարկումներին ընդառաջ «ԵԼՔ» խմբակցությունը ներկայացնում է իր դիրքորոշումը քաղաքապետարանում լրատվամիջոցների գործունեության սկզբունքների վերաբերյալ: լրագրողների ներկայությունը ավագանու նիստերի դահլիճում նիստերի հրապարակայնության գլխավոր երաշխիքն է («Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդված, 4-րդ կետ), նիստերի լուսաբանման ընթացքում ԶԼՄ-ների տեսախցիկների հասանելիությունը նիստերի դահլիճի ողջ երկայնքով («Զանգվածային լրատվության մասին» ՀՀ […]

Գիտության անկմանը կբերի սա. մտահոգ Դավիթ Գասպարյանն առաջարկ ունի

 Հայ գրականագետ Դավիթ Գասպարյանն Henaran.am-ի հետ զրույցում ներկայացրեց, ըստ իրեն, գիտության մահվանը տանող մի հարց:  «Պարբերաբար հայտարարվում է գիտական թեմաների մրցույթ, որ ֆինանսվորվում է պետության կողմից: Այս տարի ավելացրել են մի կետ, ըստ որի գիտնականը իրավունք չունի խումբ ձևավորել մինչև 70 տարեկանը»,-ասաց նա: Ըստ Դավիթ Գասպարյանի՝ սա ոչ թե հանուն երիտասարդության է, այլ կբերի գիտության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի