26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարդգես Գասպարիին չեն թողել մտնել խորհրդարան

Ազգային ժողովում քիչ առաջ մեկնարկեցին «Ելքի» նախաձեռնած «Մարտի 1-2» իրադարձությունների վերաբերյալ լսումները: «Ելքն» առաջարկում է խորհրդարանին այս իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն անել: 

Նկատենք, որ լսումները քիչ ուշացումով սկսվեցին: Նիստը վարող Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ լարվածություն կար, անվտանգության ծառայությունը հատուկ ուշադրությամբ էր զննում ու ներս թողնում մասնակիցներին, արդյունքում ակտիվիստ Վարդգես Գասպարիին հրաժարվել են ներս թողնել: «Մենք անցագիր ենք տվել, և ինչ-որ ծառայություն չի թողնում, որ նա ներս մտնի Ազգային ժողով: Սա անընդունելի է, ես տեղեկացրել եմ ԱԺ նախագահին այս մասին:

Մարդը վիրավորվեց դրանից, հիմա չգիտեմ էլ՝ կցանկանա այլևս ներս մտնել, թե ոչ»,-նշեց Փաշինյանը:

11:41

Հայտարարությունից մոտ 15 րոպե հետո Վարդգես Գասպարիին թողեցին մտնել ԱԺ, նա այժմ նիստերի դահլիճում է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ