19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 13, 2018

Ոստիկանները հեռացրին քաղաքապետարան ներխուժած քաղաքացիներին

Երեւանի քաղաքապետարանի դիմաց այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքում են ավագանու նիստի ընթացքում ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության կին անդամի նկատմամբ կիրառված բռնության դեմ: Ակցիայի մասնակիցներն ասում են, որ իրենք ոչ թե աջակցություն են հայտնում որեւէ քաղաքական ուժի, այլ պարզապես դատապարտում են բռնությունը եւ ակցիան կազմակերպելով իրենց բողոքն են հայտնում այսօր ավագանու նիստի ընթացքում կատարված բռնության դեմ: […]

Նախարարը պարգևատրեց 2017թվականի 41 լավագույն ուսանողներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Ուսանողներին ուղղված ողջույնի խոսքում նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ավանդական դարձած «Լավագույն ուսանող» մրցույթը տարին ամփոփելու յուրօրինակ տարբերակ է. «Կրթության համար միակ չափման միավորը չի կարող գիտելիքը լինել: Լավագույն մասնագետին կամ ուսանողին մասնագիտական կարողություններից բացի […]

«Առնվազն անբարոյական է». դատախազը պահանջեց «պատժել» Անդրիաս Ղուկասյանին

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի դատաքննությունը: Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն այսօրվա նիստում   ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանին դատական սանկցիայի ենթարկելու միջնորդություն ներկայացրեց։  […]

Ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի 13-ին՝  ժամը 14:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են:

Ցանկացած հայի համար այդպիսի առաջարկը պատիվ կարող է լինել. Ա. Սարգսյան

Նախագահի պաշտոնում  ՀՀԿ-ի կողմից առաջարկված  Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Գյումրի: «Ինչպես գիտեք, ես պատրաստվում եմ Հանրապետության նախագահի հետ իմ հաջորդ հանդիպմանը, որտեղ պետք է քննարկենք ինձ արված առաջարկությունը Հանրապետության նախագահի կողմից, որը, որպես անհատ, ես գնահատում եմ որպես մեծ պատիվ: Ցանկացած հայի համար այդպիսի առաջարկը պատիվ կարող է լինել: Բայց պատվից այն կողմ կա պատասխանատվություն, […]

Ավարտվել է Սյունիքի անտառտնտեսությունում ծառերի ապօրինի հատման փաստերը թաքցնելու համար պաշտոնատար անձանց կաշառելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու և ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խոշոր չափերով կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետությունում ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու համար: Բացի այդ, շահադիտական և […]

Մայր Աթոռում կքննարկվի Պոլսի պատրիարքությունում ստեղծված իրավիճակը

Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքության կրոնական ժողովը, տեղի տալով պետության պահանջներին, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին վերականգնել էր պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը «Էրմենիհաբեր»-ին հայտնեց, որ Գերագույն հոգևոր խորհուրդը առաջիկա ժողովին կանդրադառնա այս հարցին: «Փետրվար  20-ին կայանալիք  Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում կքննարկվի Պոլսո Հայոց պատրիարքարանում ստեղծված իրավիճակը»: Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի