26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ցանկացած հայի համար այդպիսի առաջարկը պատիվ կարող է լինել. Ա. Սարգսյան

Նախագահի պաշտոնում  ՀՀԿ-ի կողմից առաջարկված  Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Գյումրի: «Ինչպես գիտեք, ես պատրաստվում եմ Հանրապետության նախագահի հետ իմ հաջորդ հանդիպմանը, որտեղ պետք է քննարկենք ինձ արված առաջարկությունը Հանրապետության նախագահի կողմից, որը, որպես անհատ, ես գնահատում եմ որպես մեծ պատիվ: Ցանկացած հայի համար այդպիսի առաջարկը պատիվ կարող է լինել:

Բայց պատվից այն կողմ կա պատասխանատվություն, և, ինչպես տեսնում եք, այդ պատասխանատվությունը փոքր չէ: Ինչքան էլ սահմանափակ լինեն նախագահի լիազորությունները, որ ժուռնալիստները նկատում են և քննարկում են դա, բայց Հանրապետության նախագահը մեծ լիազորություններ ունի, իհարկե, ոչ վարչական, բայց՝ լինելով երկրի ղեկավար: Եվ ես այդ պարտականությունը շատ լուրջ եմ ընդունում, հետևաբար խնդրեցի Հանրապետության նախագահին, որպեսզի ինձ առիթ տրվի քննարկել, մտածել»,-լրագրողներին ասել է նա:

Հարցին, թե նախագահի պաշտոնում առաջդրվելը չի կարող վարկանիշի անկում լինել, Արմեն Սարգսյանն ասաց, որ եթե մտածենք, որ որևէ մեկը ձախողվել է, և հաջորդներն էլ են ձախողվելու, սխալ կլինի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ