26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մայր Աթոռում կքննարկվի Պոլսի պատրիարքությունում ստեղծված իրավիճակը

Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքության կրոնական ժողովը, տեղի տալով պետության պահանջներին, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին վերականգնել էր պատրիարքի փոխանորդի պաշտոնում:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը «Էրմենիհաբեր»-ին հայտնեց, որ Գերագույն հոգևոր խորհուրդը առաջիկա ժողովին կանդրադառնա այս հարցին:

«Փետրվար  20-ին կայանալիք  Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում կքննարկվի Պոլսո Հայոց պատրիարքարանում ստեղծված իրավիճակը»:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը պատրիարքարան նամակ էր ուղարկել, որով անվավեր էր համարում պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները, իսկ պատրիարքության ղեկավար է ճանաչում Արամ Աթեշյանին: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը:

Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքարանում կրոնական ժողով էր գումարվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորությամբ՝ քննարկելու նահանգապետարանից ստացված նամակը: Ժողովը որոշել էր ընդառաջել պետության պահանջներին և Արամ Աթեշյանին վերականգնել պատրիարքի փոխանորդի պաշտոնում:
 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ