20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 9, 2018

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոից տեղեկացնում են

Վերջին շրջանում Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն ինչպես առանձին սպառողներից, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստանում է բողոքներ այն մասին, որ առանձին ապահովագրական գործակալներ զանգահարում և ԱՊՊԱ պայմանագիր կնքելու առաջարկություն են ներկայացնում այն ապահովագրական ընկերության անունից, որի հետ հեռախոսազանգ ստացողը չունի և երբևէ չի ունեցել կնքված ԱՊՊԱ պայմանագիր։ Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն ևս […]

Վանոն իսպառ անհետացել է. Հրապարակ

Գրող, հրապարակախոս, 90-ականների հայտնի գործիչ, ներքին գործերի նախարար, ապա Երևանի քաղաքապետ, վերջում մեղադրյալ Վանո Սիրադեղյանը երկրից անհետա­ցել է 2000 թվականին: Այդ օրվանից նրա նկատմամբ միջա­զգային հետախուզում է հայտարարվել 9 ծանր մեղադրանք­ներով: Ու մինչ այժմ Հայաստանի իրավապահ մարմիններն ու միջազգային հետախուզողները նրան փնտրում են, չեն գտնում: Մենք պարզել էինք, որ Վանո Սիրադեղյանը չկա ոստիկանության կայքի հետախուզվողների ցանկում, նրա […]

Ռիսկային է՝ Սերժ Սարգսյանը ապահովագրվում է. Ժամանակ

Անվտանգության խորհուրդը, նոր Սահմանադրությամբ և ԱԽ մասին նոր օրենքով, որը դեռ նախագիծ է, դե ֆակտո վերածվում է լոկալ կառավարության կամ, այսպես ասած, պաշտպանական կառավարության, որտեղ գերակայում են ուժային, անվտանգության, պաշտպանական ոլորտի գործառույթ իրականացնող բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ և մշակում պաշտպանական քաղաքականությունը: Այդ քաղաքականության առնչությամբ որոշումները պետք է կատարի կառավարությունը: ԱԽ-ն կարող է կայացնել այլ որոշումներ […]

Նոր արգելք վարորդների համար. Ժամանակ

Երեկ Աժ-ում քննարկվում էր Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրենքի նախագիծը: Այսօր այդ Նախագիծը կդրվի քվեարկության, եւ քանի որ այն խորհրդարան է ներկայաց­վել կառավարության կողմից՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համերաշխ կողմ քվե­արկությամբ կընդունվի: Չի բացառվում, ոի առաջիկայում խորհրդարանը քննարկի անվտանգության բարձիկներով համալրված մեքենաների ներմուծման նկատմամբ արգելք սահմանելը, եւ ՀՀԿ- ական պատգամավորները նույն […]

Նոյեմբերյանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Նշված ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Մոսկվա-Գյումրի չվերթ կատարող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել ուղեւորի պատճառով. Հայկական Ժամանակ

Մոսկվա-Գյումրի չվերթ կատարող «Պոբեդա» ավի­աընկերությանը պատկա­նող ինքնաթիռը հարկադր­ված վայրէջք է կատարել Մինվոդիռւմ՝ անկարգա­պահ ուղեւորի պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին’ ավիաըն­կերությանը հղումով: Հարկադիր վայրէջքի պատճառ է հանդիսացել ուղեւորներից մեկը, որը վիրավորել է անձնակազմի ան­դամներին, հրաժարվել կատարել իրեն ուղղված պա­հանջները: «Այս ամենից բացի, նա նաեւ որոշել է ծխել հենց ինքնաթիռում»,- ասված է «Պոբեդա» ըն­կերության հաղորդագրության […]

Զուգարանի թղթի բարեգործական հավաք. Հայկական Ժամանակ

Այսօր՝ փետրվարի 9-ին, Restart նախաձեռնությունը Երեւանում հետաքրքիր բողոքի ակցիա է կազմակերպում: Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է  «Զուգարանի թղթի բարեգործական հավաք ԵՊՀ-ի համար» Events, որտեղ նախաձեռնության հեղինակներն առաջարկում են հավաքվել Երեւանի պետական համալասարանի բակում եւ հայտնել իրենց դժգոհությունն այն բանի համար, որ Մայր բուհի զուգարաններում բացակայում են զուգարանի թղթերը: «Հարգելի ԵՊՀ ուսանողներ, ԵՊՀ Restart նախաձեռնությունը կազմակերպում է զուգարանի […]

Մանրամասներ թուրք նախարարի և հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումից

Ստամբուլի նահանգապետարանը հայ համայնքի հիմնադրամների ղեկավարներին հրավիրել էր հանդիպման նահանգապետի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ: «Ակօս» շաբաթաթերթը հայտնում է, որ ձեռք բերված տեղեկությունների համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրության հարցը: Փաստաբան Սեպուհ Ասլանգիլը, որը գլխավորում է պատրիարքի ընտրությունները համակարգող Նախաձեռնակ մարմինը, անդրադարձել է նահանգապետարանի՝ պատրիարքարան ուղարկած նամակին, որտեղ հայնտում էր, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի