25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 3, 2018

Նախագահը այցելել է ուռուցքաբանության ազգային կենտրոն, ծանոթացել նաև Երևանի հյուրանոցային ոլորտի զարգացման ընթացքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին, այցելել է առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի հիմնանորոգված բաժանմունքում, ծանոթացել կատարված աշխատանքներին և առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով ստեղծված պայմաններին: Ոլորտի պատասխանատուները Նախագահին ներկայացրել են հիվանդների հետ աշխատանքն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով […]

ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում․ Hürriyet

Թուրքիայի կողմից Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածություն է առաջացրել։ Թուրքական «Hürriyet» թերթի Վաշինգտոնի թղթակից Ջանսու Չամլըբելի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ի կոնգրեսը Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ է մշակում։ Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի արդարադատության նախարարը, որոշ քաղաքական գործիչներ, դատավորներ ու դատախազներ կարող են հայտնվել այդ պատժամիջոցների թիրախում։ Չամլըբելի խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը գիտակցում է, որ մինչև […]

Արա լեռը բարձրանալիս տուժած Էդգար Նավասարդյանը բարդ վիրահատության է ենթարկվել

Հունվարի 28-ին Արա լեռը բարձրանալիս տուժած  38-ամյա Էդգար Նավասարդյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ բժշկական կենտրոնից: Արդեն հայտնել էինք, որ  Էդգար Նավասարդյանը  տարբեր ծանր վնասվածքներ էր ստացել՝ կոնքի կոտրվածք եւ ստորին վերջույթների (ազդոսկրերի) բազմաթիվ ջարդվածքներ: Նա սկզբում  վիահատել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում: Արշավախմբի անդամներից` 22-ամյա Հրաչյա Հարությունյանը ևս վիրահատվել է «Իզմիրլյան» […]

Սկեսուրը հարսին է հալածում, հարսը սկեսուրին է ատում, ինչ է ասում Աստվածաշունչը

Ովքեր պատրաստվում են սկեսուր դառնալ, թող կարդան Հռութի գիրքը, որ ընդամենը չորս գլուխ է, և օրինակ վերցնեն Նոեմինից, որը իսկական կնոջ և սկեսուրի կերպար է: Ովքեր պատրաստվում են հարս դառնալ, թող կարդան նույն գիրքը և  ընդօրինակեն Հռութին, որը տուն շենացնող հարսի կերպար է: Բայց խորհուրդ չեմ տա նմանվել Օրփային, ով նախընտրեց իր նախկին  գաղջ վիճակը…Շատ ուսուցողական […]

Արցախում են Հայաստանի ԱԺ պատգամավորները

Փետրվարի 2-4-ը աշխատանքային այցով Արցախում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների պատվիրակությունը: Այցի ծրագրի շրջանակում փետրվարի 3-ի վաղ առավոտյան ՀՀ ԱԺ պատգամավորները ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների շիրիմներին: Այնուհետև ԱԺ նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել երկու հանրապետությունների խորհրդարանականների […]

Ավարտվել է Վանաձորում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի սրճարաններից մեկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 45-ամյա տղամարդուն: 2017 թվականի հուլիսի 30-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Վանաձորի «Սայաթ-Նովա» զբոսայգում գործող սրճարանում կրակոցներ են հնչել: ՀՀ ՔԿ Լոռու մարզային […]

The Economis-ը Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները «դժբախտ ամուսնություն» է որակել

Բրիտանական «The Economist» թերթը Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների վերաբերյալ հրապարակած հոդվածում այդ հարաբերությունները որպես դժբախտ ամուսնություն է որակել: Ըստ «BBC»-ի թուրքական ծառայության՝ հոդվածում նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ այժմ Թուրքիան և ՆԱՏՕ-ն գնալով հեռանում են իրարից, սակայն այնուամենայնիվ ապագայում «ստիպված են լինելու կրկին համերաշխություն հայտնել իրար»: «Պարոն Էրդողանը կարծում է, որ կարող է […]

Փետրվարի 5–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի   5–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն  «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման եւ սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը եւ  «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը ԹԵՄԱ՝   գազաբալոններով   մեքենաների շահագործման ռիսկերը  եւ   գրանցված   դեպքերի   ցուցանիշի  աճը. ոլորտը կարգավորող մեխանիզմներն  ու օրենքի բացերը:   

7 կանոն Եվա Ռիվասից

Եվա Ռիվասը սեքսուալ լուսանկար է հրապաարակել իր Instagram-ում, որին կից գրել է, թե ինչպես է պետք գայթակղել եւ մանիպուլացնել տղամարդուն: 1. Գովք Գովացեք ձեր տղամարդուն, միշտ եւ ամենուր: Տվյալ դեպքում ավելի լավ է գերգովաբանելը, քան այդ հարցում թերանալը: Բայց կա մի կարեւոր պայման. հաճոյախոսությունը պետք է լինի անկեղծ: 2. Գեղեցկություն Այն իսկապես հզոր ուժ է եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված