29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 30, 2018

Այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա

gorgeous-flowers

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 30-ի գիշերը, փետրվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ից փետրվարի 3-ը, երեկվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 14-15 աստիճանով: […]

Դատապարտյալը սահմանված 7 օրվա փոխարեն արդեն երկու ամիս կարանտինային խցում է. ՀՔԱՎ

image

2017 թ. դեկտեմբերի 1-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված դատապարտյալ Է. Տ.-ը տեղափոխվելուց հետո մինչ օրս գտնվում է կարանտինային խցում՝ չնայած նրան, որ ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի դրույթների համաձայն՝ դատապարտյալը կարանտինային խցում կարող է պահվել 7 օրից ոչ ավել: Դատապարտյալ Է. Տ.-ին կարանտինային խցից ընդհանուր խուց տեղափոխելու և անհրաժեշտ դեղորայք տրամադրելու հարցով Է. Տ.-ի ներկայացուցիչ, ՀՔԱ […]

«Եթե ինձ անվանեք ամբաստանյալ, ապա ես Ձեզ կանվանեմ դատական կատարածու».Արամ Մանուկյանը՝ դատավորին/տեսանյութ/

80406_b

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը: Դատական նիստը լարված մթնոլորտում մեկնարկեց: Ամբաստանյալները պահանջում են գործի վարույթից հեռացնել հանրային պաշտպաններին: Դատավորը նշում է, որ հանրային պաշտպանները զուգահեռ պաշտպանություն են իրականացնում և չի հեռացնելու  նրանց գործի վարույթից: «Ինչո՞ւ եք պարտադրում իմ հարգարժան կոլեգաներին նստել այս […]

Նախագահի նստավայրը կլինի Մաշտոցի 47-ը

4936889

ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական շրջանառության մեջ է դրել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը տեղադրված է «e-draft.am» կայքում: Ըստ նախագծի, Հայաստանի նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են` 1) նստավայր Երևանում, հասցեն՝ Մաշտոցի 47 (այդ հասցեում գրանցված է Կառավարության ընդունելությունների տունը, Մատենադարանի հարևանությամբ)  2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է ԱԺ ընդունած մի շարք օրենքներ

sevy73cibw75t8aupzwoyp4wzg.thumb

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Այդ օրենքների թվում են.  -Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,  -Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,  -Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն […]

Նախարար Ռոստոմյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսին

3 (2)

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերի գլխավոր տնօրենության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերի բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու ուղեկցությամբ: Կողմերը քննարկել են 2017-2020 թվականներին Եվրամիության կողմից սպորտի և երիտասարդության ոլորտներին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր: […]

Արա Բաբլոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

153A1935

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Մարինա Մարգարյանը, Արամ Սարգսյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը, Բրատիսլավա կատարած պաշտոնական այցի շրջանակում հունվարի 29-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: Շնորհակալություն հայտնելով բարձր մակարդակի ընդունելության համար՝ Արա Բաբլոյանը շնորհավորել է Հայաստանի […]

Թուրքիայի զինված ուժերը ռմբակոծում են Աֆրինի խաղաղ բնակչությանը

tt

Թուրքական «TRT» պետական հեռուստաալիքի լուրերի հաղորդավարուհի Թուղբա Դալքըլըչը ուղիղ եթերում հայտարարել է, թե Թուրքիայի զինված ուժերը ռմբակոծում են Աֆրինի խաղաղ բնակչությանը: Դալքըլըչը, հայտնելով թուրքական ստորաբաժանումների և դրանց հետ միասին Աֆրին ներխուժած սիրիական ընդդիմադիր զինված խմբավորումների կողմից մի բարձունքի գրավման լուրը, ասել է. «Հատկապես այստեղից էին Թուրքիայի զինված ուժերը ռմբակոծում խաղաղ բնակչությանը»: Տեսանյութը կարճ ժամանակում տարածվել […]

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

լարս

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 30-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված