27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 30, 2018

Փոստային ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերն աճել են.ՊԵԿ

2017-2018թթ. ընթացքում փոստային ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերի զգալի աճ է արձանագրվել: Դեղամիջոցներն արտասահմանում բնակվող անձինք Հայաստան են ուղարկում իրենց բարեկամներին՝ որոշ դեպքերում որպես ցավազրկողներ՝ ծանր հիվանդություն ունեցող անձանց համար, երբեմն էլ որպես օգնություն: Սակայն ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքումը Հայաստանում արգելված է և մաքսանենգության հանցակազմի տարրեր է […]

Մի քանի հայ գործարար ընդգրկվել է ԱՄՆ զեկույցում

Ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) ընդգրկվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած«Կրեմլյան զեկույց»-ում: ԱՄՆ ֆինանսների նախարարության պատրաստած զեկույցում ներառվել են անձանց անուններ, որոնք կարող են ապագայում հայտնվել հնարավոր պատժամիջոցների տակ, հայտնում է Bloomberg-ը:

Քո Աստվածդ Ես եմ, այդ բանն իմացիր

Ցնծացե՜ք Աստծով՝ մե՛ր օգնականով, աղաղակեցե՛ք Հակոբի Աստծուն: Վերցրեք սաղմո՛ս, սաղմոսի՜ խոսքով երգեք օրհնություն, սաղմո՜ս ասացեք քաղցրության ձայնով: Եվ յուրաքանչյուր նոր ամսագլխին՝ փո՜ղ հնչեցրեք, նաև տարվա մեջ այն օրերին, որ նշանավո՛ր են: Եվ Իսրայելի՛ն տրվեց հրամա՛ն այս ամենն անել, իրավունքնե՜րն այս՝ իրավունքնե՜րն են Հակոբի Աստծո: Տերը Հոսեփի՛ն այս ուխտը կարգեց, և այն ժամանակ, երբ դուրս էր […]

Պատերազմ է լինելու. սաղ հարցերը լուծվելու են

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  Արցախյան պատերազմի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը նշեց՝  այն զենքը, որ ունի հիմա Ադրբեջանը, մերն է լինելու: «Տղաներից շատերն ասում էին, որ իրենք պատերազմ չեն գնալու, բայց ապրիլը ցույց տվեց, որ հենց այդպես ասողներն էին առաջինը գնում: Ապրիլին բոլորը՝ թե՛ ադրբեջանցիների, թե՛ ռուսների, թե՛ ամբողջ աշխարհը կարծում էր՝ պիտի պարտվենք, […]

Մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է շուրջ 4 մլն․ ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հունվարի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 19 իրավախախտում, 4-ի  վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել  300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Վերոնշյալ […]

«Տվյալներ կան, որ արցախյան պատերազմի ժամանակ անհետ կորած զինվորների մի որոշ մասը կենդանի է»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  Արցախյան պատերազմի վետերանների միության փոխնախագահ, Արցախի մասնաճյուղի նախագահ Ռոման Բալայանը ասաց՝  տվյալներ կան, որ արցախյան պատերազմի ժամանակ անհետ կորած զինվորների մի որոշ մասը կենդանի է, որոնք գտնվում են ադրբեջանական բանտերում։  «100 տոկոսով տվյալներ ունենք, որ մեկ անհետ կորած զինվոր կենդանի է։ Նա Հադրութի շրջանից է, Ռաֆայել Բալայանը։ Նա հենց հիմա […]

Թուրքիայի զինուժը շարունակում է թիրախավորել Սիրիայի պատմամշակութային հուշարձանները

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Աֆրին նահանգի Սերա շրջանում գտնվող անտիկ ժամանակաշրջանին պատկանող Նեբի-Հուրի ամրոցը:  Ըստ քրդական «ANF» լրատվական գործակալության` այն հանդիսանում է Սիրիայի տարածքում ամենահին պատմական հուշարձաններից մեկը: Ավելի վաղ Թուրքիայի զինուժը թիրախավորել էր Սիրիայի Այն-Դարայի հնագույն տաճարը, որը մեզ էր հասել երկաթի դարից։ Մանրամասներ չի հաղորդվում, թե ինչ վնաս է հասցվել ամրոցին: Նշվում է, […]

Ոստիկանությունը՝ Իտալիայում Փաշինյանին փնտրելու մասին

01.07.2009 թ. Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո, 21.07.2009 թ. նրա նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն տեղեկացրել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը, ապա` Գլխավոր քարտուղարության կողմից տեղեկացվել են բոլոր անդամ պետությունները: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։  Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook կայքի իր էջում գրել էր. «Քիչ […]

«Ավրորան» շարունակում է աջակցել Մատենադարանին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւս 20,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է տրամադրել Մատենադարանին՝ զբոսավարների եւ երիտասարդ գիտաշխատողների մասնագիտական զարգացմանն ուղղելու նպատակով: Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը տրամադրված  դրամաշնորհով կազմակերպում է մասնագիտական զարգացմանն ուղղված դասախոսություններ զբոսավարների եւ երիտասարդ գիտնականների համար՝ նպաստելու հայկական ժառանգության ներկայացմանը, պահպանմանը եւ սերունդներին փոխանցմանը: «Մասնագիտական զարգացումը եւ գիտելիքների խորացումը Մատենադարանի առաջնահերթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված