07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Տվյալներ կան, որ արցախյան պատերազմի ժամանակ անհետ կորած զինվորների մի որոշ մասը կենդանի է»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  Արցախյան պատերազմի վետերանների միության փոխնախագահ, Արցախի մասնաճյուղի նախագահ Ռոման Բալայանը ասաց՝  տվյալներ կան, որ արցախյան պատերազմի ժամանակ անհետ կորած զինվորների մի որոշ մասը կենդանի է, որոնք գտնվում են ադրբեջանական բանտերում։ 

«100 տոկոսով տվյալներ ունենք, որ մեկ անհետ կորած զինվոր կենդանի է։ Նա Հադրութի շրջանից է, Ռաֆայել Բալայանը։ Նա հենց հիմա կենդանի, 1992 թ․-ից գտնվում է Ադրբեջանում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աշխատում է տարբեր կառույցների հետ։ Մեկ այլ անհատ կորած զինվորի մասին էլ մոտավոր տեղեկություններ ունենք, որ կենդանի է։ Ուղղակի Ադրբեջանի իշխանությունները չեն ուզում մեզ տալ մեր տղաներին»,-  ասաց Ռոման Բալայանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ