25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 30, 2018

Այսօր լեգենդար ազատամարտիկ Պետրոս Ղևոնդյանի ծննդյան օրն է

Ծնվել է 1964թ․-ի հունվարի 30-ին, Պռոշյան գյուղում: Եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատարը։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քելբաջարի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։ Մահացել է 1994 թվականի փետրվարի 14-ին, Քարվաճառում, վիրավոր զինակցին […]

Պետք է հնարավորինս շուտ փակվի ատոմակայանը. Դ.Լորենց

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության, Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը կարծում է, որ Մեծամորի ատոմակայանը հնարավորինս շուտ պետք է փակել:  «Մենք հավատացած ենք, որ պետք է հնարավորինս շուտ փակվի ատոմակայանը, քանի որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որպեսզի ամբողջովին համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին», – լրագրողներին ասաց Դ.Լորենցը:

Վարչապետն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

  Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:   Նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է, որ երկրի էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով նախարարությունը 2017 թ. իր առջև հետևյալ խնդիրներն է դրել՝ առաջիկա տարիներին սեփական այլընտրանքային վերականգնվող […]

Վլադիմիր Պուտինը պարգևատրել է հայ դասախոսի

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն պետական պարգևներ են շնորհվել այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ներդրում են ունեցել Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության գործում: Իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված հրամանագրի համաձայն՝ Պուշկինի մեդալով պարգևատրվել է Երևանի Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանը:

Երեխաներ, ամուսնալուծություններ, ավելորդ կգ-ներ․ ինչպիսին են հայտնի «Ընկերները» 22 տարի անց

Ռեյչելը, Մոնիկան, Ֆիբին, Ջոն, Չենդլերը եւ Ռոսը․․․ այս հերոսներին ճանաչում են գրեթե բոլորը։ «Ընկերները» սերիալը ամբողջ աշխարհում դիտում են մինչ օրս։ Սակայն ժամանակն իր հետքը թողել է սիրելի սերիալի դերասանների վրա։ 23 տարի առաջ մեկնարկած «Ընկերները» սերիալի դերասաններն այսօր շատ են փոխվել։ Ջենիֆեր Էնիսթոն Էնիսթոնը շարունակում է նկարահանվել, բավական հաջողակ կարիերա է ստեղծել եւ երջանիկ […]

Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխում է. նրանց շրջանում թոքի քաղցկեղով հիվանդացության և մահացության ցուցանիշը բարձր է

Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանությամբ 2016-2017 թվականներին իրականացվել է ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների տարածվածության վերաբերյալ «STEPS» ազգային հետազոտություն։  Նպատակն է ՀՀ 18-ից 69 տարեկան բնակչության շրջանում ՈՎՀ-ի (արյան շրջանառության համակարգի հիվանդություններ, չարորակ նորագոյացութուններ, շաքարային դիաբետ, թոքի օբստրուկտիվ հիվանդություններ) ռիսկի գործոնների տարածվածության գնահատմամբ դրանց կանխարգելումն է և քաղաքականության մշակումը: Նշենք, որ ծխախոտի […]

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ հունվարի 30-ին հանդիպել են ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը եւ տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացումը` այս համատեքստում ընդգծելով միջխորհրդարանական հարաբերությունների եւ խորհրդարանական դիվանագիտության […]

Արցախում օտարերկրյա ներդրումներով մի քանի աննախադեպ ջրամբար է կառուցվում

 Արցախի Հանրապետության վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան հանրագրում հաղորդել է. «Տարիներ առաջ Քաշաթաղի շրջանում մեկնարկած՝ 12 միլիոն խմ ծավալով ջրամբարի կառուցումն այս տարի կավարտվի, որի վրա կգործարկվի նաև 5.95 մՎտ դրվածքային հզորությամբ ՀԷԿ. ընդ որում՝ սա ջրամբարով ՀԷԿ-ի կառուցման առաջին դեպքն է անկախ ՀՀ-ի և ԱՀ-ի պատմության մեջ: Ջրամբարը կիրառվելու է նաև ձկնաբուծության և ոռոգման նպատակներով: […]

Ուզում եմ, որ գիտակցելով խնդիրների լրջությունը՝ մի փոքր ավելի թափ հաղորդեք ձեր աշխատանքին. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը արտաքին գործերի նախարարությունում այսօր հանդիպում է ունեցել ԱԳՆ ղեկավար կազմի հետ: Ելույթի սկզբում ընդգծելով, որ արտաքին քաղաքականության գերատեսչության աշխատակազմի հետ Ամանորի իր հանդիպմանը նշել էր նման ձևաչափով նախատեսվող հանդիպման մասին, որտեղ կխոսի արտգործնախարարության ոչ միայն հաջողությունների և ձեռքբերումների, այլև առկա խնդիրների և ապագա անելիքների մասին, Հանրապետության Նախագահը այսօրվա հանդիպումն այդ տեսանկյունից համարել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի