06 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

Լուրեր: Հունվարի 12, 2018

2017 թ. նախարարության «թեժ գծով» ստացվել է 283 հեռախոսազանգ

news151575765269001news149916731167341040720171

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «Թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2017թ. դեկտեմբերին ստացվել է 177 հեռախոսազանգ: «Թեժ գծի» հեռախոսահամարով զանգահարած քաղաքացին դժգոհություն է հայտնել փոստային ծառայության վերաբերյալ՝ նշելով, որ Ֆրանսիայից ուղարկված ծանրոցը ժամանակին չի ստացել: Ահազանգը ստանալուն պես նախարարության աշխատակազմի փոստի վարչությունը հարցում է ուղարկել «Հայփոստ» ՓԲԸ: Արդյունքում պարզվել է, որ ծանրոցը […]

Որքան արժե դոլարը՝ այսօր

19.12.38

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունվարի 12-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է միջինը 481.29 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ միջինը 485 փոխարժեքով:  Մեկ եվրոն գնվում է միջինը 580.18 դրամ փոխարժեքով, իսկ վաճառվում՝ միջինը 589.39 դրամով։ Ռուսական ռուբլին գնվում է միջինը 8.44 փոխարժեքով, վաճառվում` միջինը 8.66 դրամով։

ԵԱՀԿ տարածաշրջանի հակամարտությունները միանման չեն

g_image

Հունվարի 11-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը, որի ընթացքում ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ գործող նախագահ` Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն: Ներկայացնելով ԵԱՀԿ իտալական նախագահության առաջնայնությունները՝ գործող նախագահն առանձնահատուկ անդրադարձ կատարեց ԵԱՀԿ տարածքում ձգձգված հակամարտությունների կարգավորման անհրաժեշտությանը և հաստատեց իտալական նախագահության պատրաստակամությունն աջակցելու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու միջոցով: ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական […]

Երբ տոնածառը փողոցից տուն տեղափոխվեց

1

Հին Ռուսաստանում Ամանորի տոնումը մեծ թափ ստացավ Եկատերինա 2-րդի ժամանակ։ Իսկ առաջին «պետական տոնածառը» կազմակերպել է կայսր Նիկոլայ 1-ը 1830-ականներին։ Փողոցներից տուն տեղափոխվեց 1840 թվականին, առաջինը դա արեցին Պետերբուրգում ապրող գերմանացիները։ Ընդ որում, նրանք տոնածառը դնում էին նախօրոք, կաթոլիկների Սուրբ ծնունդին եւ այն մնում էր մինչեւ Մկրտություն։ Այդ սովորույթը մարդկանց այնքան դուր եկավ, որ նրան […]

Մեր հողն այլևս ի զորու չէ նոր մարդկային կորուստներ կրելու. Հասմիկ Պապյանի բաց նամակը` Սերժ Սարգսյանին

5006010

Երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հղել ՀՀ նախագահին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: «Դեռևս չեն մարել Ամանորի և Սուրբ Ծննդյան Տոների զանգերի ղողանջները: Եվրոպացիների համար՝ մարդասիրության, գթասրտության, հանդուրժողականության, սիրո և հավատքի խորհուրդ ունեցող ամենանվիրական օրերն են: Հայաստանի հանրապետության ղեկավար հարգելի այրեր՝ վստահեցրեք մեզ, որ այսուհետ մենք նույնպես դառնալու ենք […]

Ջուր չի լինի

Front-image_drinking-water

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 16-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հ2 հեռուստաընկերության, Գ-1 թաղամասի, Սիլիկյան հին խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Վարույթ է ընդունվել ոստիկանների մասնակցությամբ խուլիգանության փաստերով հարուցված երկու քրեական գործ

logo 3

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեում քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով քննված երկու քրեական գործ: Այսպես, քրեական գործերից մեկով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 27.10.2017թ.-ին` ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որոնց շարքում եղել է նաև ՀՀ […]

Գարո Փայլանը ցուցմունք է տվել դատախազությունում

f5a58878809d11_5a58878809d4f

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP-ԺԴԿ) ընտրված պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը կանչվել է Անկարայի դատախազություն՝ ցուցմունք տալու: Ըստ թուրքական «demokrathaber.org» լրատվական կայքի՝ հայ պատգամավորը ցուցմունք է տվել Թուրքիայից Եվրոպա տեղափոխված մտավորականների ու հասարակական գործիչների դեմ նախապատրաստվող մահափորձերի մասին իր արած հայտարարության առիթով սկսված հետաքննության շրջանակներում : Փայլանը, ավելի ուշ խոսելով դատախազությունում տված ցուցմունքների մասին, ասել […]

3 տարվա վերքի անպատասխան հարցերն ու Ավետիսյանների ավեր տունը /ֆոտո, տեսանյութ/

3

Ովքեր են Ավետիսյանները, ինչու են սպանել:  Այս հարցը մինչ այժմ տանջում է ոչ միայն հարազատներին, նաև բոլոր գյումրեցիներին: 2015 թվականի հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցավ դաժան և ողբերգական սպանություն: Սպանվեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը՝ Սերյոժա Ավետիսյան, Հասմիկ Ավետիսյան, Աիդա Ավետիսյան, Արմեն Ավետիսյանը, Արաքսյա Պողոսյանը, Հասմիկ Ավետիսյանը, իսկ ընտանիքի փոքրիկը՝ 6-ամսական Սերյոժան, դեպքից մեկ շաբաթ անց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված