27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գարո Փայլանը ցուցմունք է տվել դատախազությունում

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP-ԺԴԿ) ընտրված պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը կանչվել է Անկարայի դատախազություն՝ ցուցմունք տալու:

Ըստ թուրքական «demokrathaber.org» լրատվական կայքի՝ հայ պատգամավորը ցուցմունք է տվել Թուրքիայից Եվրոպա տեղափոխված մտավորականների ու հասարակական գործիչների դեմ նախապատրաստվող մահափորձերի մասին իր արած հայտարարության առիթով սկսված հետաքննության շրջանակներում :

Փայլանը, ավելի ուշ խոսելով դատախազությունում տված ցուցմունքների մասին, ասել է. «Թուրքիայում կա Հրանտ Դինքի իրողությունը: Նա ընկերս էր: Այն ժամանակ մշտապես թիրախավորվում էր: Խորհուրդ տվեցի դուրս գալ երկրից, սակայն չգնաց ու սպանվեց: Այժմ էլ որոշ մարդիկ, այդ թվում՝ Ջան Դյունդարը (Cumhuriyet ընդդիմադիր թերթի նախկին խմբագիր-EH), ինչպես նաև ԺԴԿ-ական մի շարք գործիչներ մամուլի կողմից թիրախավորվում են: Գերմանիայից տեղեկություններ ենք ստացել, որ այդ մարդկանց դեմ մահափորձ է իրականացվելու: Տեղեկությունները ստանալուց հետո հայտարարություն եմ արել»:

Հիշեցնենք, որ պոլսահայ պատգամավորը Թուրքիայի մեջլիսում հայտնել էր, որ ըստ իրեն հասած տեղեկությունների, Թուրքիայից Եվրոպա տեղափոխված մի շարք հայերի, ալևիների, ինչպես նաև թուրք ընդդիմադիր լրագրողների, գրողների ու մտավորականների վրա մահափորձ է նախապատրաստվում:  Փայլանը նշել էր, որ ահաբեկչությունները պլանավորող խմբերը ուղղորդվում են Թուրքիայից:    

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ