Մեր հողն այլևս ի զորու չէ նոր մարդկային կորուստներ կրելու. Հասմիկ Պապյանի բաց նամակը` Սերժ Սարգսյանին
Երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հղել ՀՀ նախագահին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:
«Դեռևս չեն մարել Ամանորի և Սուրբ Ծննդյան Տոների զանգերի ղողանջները: Եվրոպացիների համար՝ մարդասիրության, գթասրտության, հանդուրժողականության, սիրո և հավատքի խորհուրդ ունեցող ամենանվիրական օրերն են:
Հայաստանի հանրապետության ղեկավար հարգելի այրեր՝
վստահեցրեք մեզ, որ այսուհետ մենք նույնպես դառնալու ենք եվրոպական արժեհամակարգի կրողը, որ Հայաստանը ապագա ունի ժողովրդավար երկրների շարքում:
Ականջալուր եղեք Նուբարաշեն քհկ-ում գտնվող Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի նվազագույն պահանջին:
Յուրաքանչյուր մարդ, որտեղ էլ որ նա լինի, ունի ապրելու իրավունք: Նոր մարդկային կորուստներ կրելու, մեր հողն այլևս ի զորու չէ…
Հասմիկ Պապյան
ՀՀ ժող. արտիստ»: