20 Ապրիլի, Ուրբաթ, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Լուրեր: Հունվարի 9, 2018

Մանկապարտեզների 4700 աշխատակիցները կօգտվեն առողջապահական ապահովագրության փաթեթով նախատեսված ծառայություններից

2eb054dc42bb2a4bc0e485fcd7493a52

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը զեկուցել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` 2018 թվականի հունվարի 1-ից, ի թիվս համայնքային ծառայողների ու քաղաքապետարանի ենթակայության մի շարք կազմակերպությունների աշխատակիցների, համայնքային ենթակայության մանկապարտեզների 4700 աշխատակիցները ևս կօգտվեն առողջապահական ապահովագրության փաթեթով նախատեսված ծառայություններից: Քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցներին […]

Ավտոմեքենա ներկրողները խնդրի առաջ են կանգնել․ աջ ղեկով մեքենաները չեն վաճառվում

49.thumb

Աջ ղեկով մեքենաների վարորդները տոնական օրերից հետո պատրաստվում են բողոքի ցույցեր անցկացնել։ Վերջիններս դիմելու են վարչապետ Կարեն Կարապետյանին։ Օրերս այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել էր «Աջ ղեկ» նախաձեռնության անդամ Արթուր Խաչատրյանը։  Նա իր խոսքում նշել էր, որ տրանսպորտի նախարարությունն արձագանքել է իրենց առաջարկներին, սակայն պատասխանը իրենց չի գոհացնում։  Կառավարությունը մոտ չորս  շաբաթ առաջ իրավական […]

Շքեղ ու անկրկնելի․ ովքեր էին 2017-ի ամենանորաձեւ կանայք /ֆոտո/

announce_publication_211903_2439_cropped_1512634840,3856

Մի ամբողջ տարի շարունակ համաշխարհային մամուլի ու հանրության ուշադրությունը սեւեռված էր նրանց վրա։ Այս կանանց յուրաքանչյուր հագուստը, կերպարը երկար ժամանակ քննարկվում է։  Ահա 10 հայտնի կանայք, որոնք 2017-ի ընթացքում հագուստ, աքսեսուարներ ու դիմահարդարում ընտրելիս երբեք չհիասթափեցրին։ Ովքեր են 2017-ի ամենանորաձեւ ու շքեղ կանայք։ Մելանիա Թրամփ   ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը ամեն անգամ, երբ հայտնվում […]

Դիմում – գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում

news151549937468991090120181

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2017թ. մուտքագրվել է 38006 դիմում և գրություն, որոնցից 1334-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 1835-ը ստացվել են էլեկտրոնային փոստով: Նույն ժամանակահատվածում զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացվել է տեղեկություն տրամադրելու վերաբերյալ 246 հարցում: ՀՀ ԱԺ պատգամավորներից ստացվել է 14 հարցում: […]

Հպարտություն, արցունքներ ու կարոտի սկիզբ… Տարվա առաջին զորակոչը Գյումրիում /ֆոտո, տեսանյութ/

26772202_1548636551870516_10746678_o

Այսօր  Գյումրիում մեկնարկեց 2018 թվականի առաջին զորակոչը։ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից,  պարտադիր զինվորական ծառայության մեկնեց գյումրեցի նորակոչիկների առաջին խումբը: Զինակոչիկներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, զինվորական ծառայության մեկնող երիտասարդներին մարզպետը հորդորեց ամենայն պատասխանատվությամբ ու պատվով կրել հայ զինվորի կոչումը. «Սիրելի նորակոչիկներ, յուրաքանչյուր տղայի համար այս պահը բեկումնային է, տղան տղամարդ է […]

Վարույթ է ընդունվել ՔԿՀ աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու փաստով հարուցված քրեական գործը

logo 3

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը: Այսպես, Ն. Նիկողոսյանը ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ Ա. Ղազարյանը, գողություն կատարելու դիտավորությամբ, 2017 թվականի նոյեմբերի 10-ին իր ավտոմեքենայի սրահից գաղտնի վերցրել է իրեն պատկանող՝ Արմավիրի մարզի […]

Նորագավիթում գարշահոտությունը տարածվում է դիտահորերում առկա կոյուղաջրերից, մարդկանց առողջությանը վտանգ չի սպառնում

32498_b

Հունվարի 8-ին, ժամը 18:12-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցի 1-ին փակուղու տներից և շրջակա տարածքից տարօրինակ հոտ է զգացվում: Դեպքի վայր է մեկնել ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Շենգավիթ համայնքային բաժնի օպերատիվ խումբը: Փրկարարները տեղում զրուցել են բնակիչների հետ, իրականացրել հարակից փողոցի […]

Ամանորի գիշերը՝ փեսացու գտնելու ժամանակ

Պերու

Պերուում ամանորյա գիշերը երիտասարդների համար բավական վտանգավոր ժամանակահատված է։ Խնդիրը այն տարօրինակ սովորույթներն են, որոնք այս երկրում կան՝ կապված Ամանորի դիմավորման հետ։ Պերուում Ամանորի գիշերը աղջիկները մոխրի կտոր են վերցնում ու սկսում զբոսնել քաղաքում։ Նրանց փեսացուն կդառնա նա, ում աղջիկը կառաջարկի այդ մոխրի կտորը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի