24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 8, 2018

Ինչների՞ս է պետք այդքան գեներալ, նախարար. դա պիտի լինի պաչոտնի տիտուլ

 Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը կարծում է, որ գողական բարքերը ժամանակին շատ ուժեղ էին բանակում, հիմա բանակում այդպիսի բան չկա. «Ռազմական ոստիկանությունը լուծում է այդ հարցերը, բայց բանակում էլ են հայտնվում անդաստիարակներ, բայց բանակում գողականն ավելի քիչ է, քան Երևանի կամ օրինակ՝ Վանաձորի փողոցներում»,-Henaran.am-ի հետ զրույցում ամփոփելով պաշտպանության ոլորտի […]

Անիրավությամբ դիզված հարստությունը պիտի պակասի

Անզգամն ամբարտաւանութեամբ չարիք է գործում, բայց իրաւախոհ մարդը իմաստուն է։ Անիրաւութեամբ դիզուած հարստութիւնը պիտի պակասի, բայց աստուածապաշտութեամբ ձեռք բերուած ունեցուածքը պիտի բազմապատկուի։ Լաւ է սկզբից եւեթ սրտով օգնել, քան շուտափոյթ խոստանալ եւ երկար ժամանակ յոյսով թողնել։ Արդարը ողորմում եւ փոխ է տալիս. բարի ցանկութիւնը կեանքի ծառ է։ Առակաց 13, 10-12

Ամեն զոհի հետևում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու. Փաշինյան

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը սարսափելի է համարում առաջնագծում զինծառայողների մահվան դեպքերը: Ֆեյսբույան իր էջում նա գրել է. «Այս տարի Զինված ուժերում երկու զոհ ունենք․ թունավորում շմոլ գազից և հակառակորդի դիպուկահարի կրակոց։ Բանակի ու առաջնագծի վերազինման մասին դիֆերամբների ֆոնին՝ առավելևս սարսափելի է։ Դեռևս նախորդ տարեվերջին գրավոր դիմել եմ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական […]

Մեկնարկում է ձմեռային զորակոչը

Այսօր Հայաստանի Զինված ուժերում մեկնարկում է 2018թ.-ի առաջին` ձմեռային զորակոչը: Այս զորակոչն առանձնահատուկ է Պաշտպանության նախարարության կողմից նոր` «Ես եմ» ծրագրի ներդրմամբ: Արդեն իսկ մի քանի տասնյակ զորակոչիկներ ցանկություն են հայտնել ու դիմել «Ես եմ» ծրագրում ընդգրկվելու համար:

Եվրոն թանկացել է

Ամերիկյան դոլարը գնվում է 481 դրամ նվազագույն և 483 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 487 դրամ նվազագույն և 488 դրամ առավելագույն փոխարժեքով:  Մեկ եվրոն գնվում է 568  դրամով,  վաճառվում առավելագույնը 598 դրամով: Ռուսական ռուբլին գնվում է 8.10 դրամ նվազագույն և 8.44 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 8.50 դրամ նվազագույն և 8.68 դրամ առավելագույն փոխարժեքով: 

«Սեւազգեստ» «Ոսկե գլոբուս»-ը․ ինչու էին աստղեր սեւ հագուսով դուրս եկել կարմիր գորգին /ֆոտո/

Լոս-Անջելեսում կայացավ «Ոսկե գլոբուս» 75-րդ մրցանակաբաշխությունը։ Այս տարի այն առանձնանում էր։ Երեկոն ընթանում էր գենդերային անհավասարաության դեմ պայքարի եւ նվաստացածների իրվունքների աջակցության նշանաբանով, եւ ի նշան համերաշխության՝ աննախադեպ բան էր տեղի ունեցել՝ բոլոր աստղերը սեւ զգեստներով հայտնվեցին կարմիր գորգին։ Սակայն անգամ նույն գույնի հագուստով նրանցից ոմանց հաջողվեց աչքի ընկնել իրենց նրբաճաշակությամբ ու շքեղությամբ, ոմանց էլ՝ […]

Ավտովթար Երևանում. տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 8-ին՝ ժամը 04:13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» մակնիշի (վարորդ՝ […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

Հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը: Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ  դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի