27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչների՞ս է պետք այդքան գեներալ, նախարար. դա պիտի լինի պաչոտնի տիտուլ

 Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը կարծում է, որ գողական բարքերը ժամանակին շատ ուժեղ էին բանակում, հիմա բանակում այդպիսի բան չկա. «Ռազմական ոստիկանությունը լուծում է այդ հարցերը, բայց բանակում էլ են հայտնվում անդաստիարակներ, բայց բանակում գողականն ավելի քիչ է, քան Երևանի կամ օրինակ՝ Վանաձորի փողոցներում»,-Henaran.am-ի հետ զրույցում ամփոփելով պաշտպանության ոլորտի տարին, ասաց նա: 

Ինչ վերաբերում է 2017 թ-ին տեղի ունեցած պաշտոնանկություններից ամենակարևորներից մեկին՝ Հայկազ Բաղմանյանի պաշտոնից հեռացմանը, նա նշեց. «Իմ կարծիքով՝ նա բարձր պրոֆեսիոնալ չէր, շատ ու շատ բարձրաստիճան սպաներին, ովքեր երկար ժամանակ ծառայում են ՊՆ կազմում ու չեն աճում, պետք է հեռացնել: Այս փոքր երկրում այդքան գեներալ, մայոր, չեմ իմանում՝ ինչներիս է պետք, գեներալը պիտի լինի պաչոտնի տիտուլ, այս փոքրիկ երկրում այդքան նախարար ինչ ենք անում, գեներալ այդքան ինչ ենք անում, եթե նույնիսկ ունեն էլ վաստակ, պրոֆեսիոնալիզմ չունեն այդքան: Գեներալը դարձել է մարդկանց շնորհակալություն հայտնելու ձև:

Դա պիտի լինի պաչոտնի տիտուլ թոշակի գնացողների համար»:

Ըստ Վարդանովի՝ Պաշտպանության նախարարը հեռացնում է այն մարդկանց, ովքեր իրենց գործն արել են ու պետք է արդեն հեռանան: «Իսկ մյուսները պետք է որակը բարձրացնեն իրենց, ապացուցեն, որ համապատասխան են իրենց պաշտոնին»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ