«Սեւազգեստ» «Ոսկե գլոբուս»-ը․ ինչու էին աստղեր սեւ հագուսով դուրս եկել կարմիր գորգին /ֆոտո/
Լոս-Անջելեսում կայացավ «Ոսկե գլոբուս» 75-րդ մրցանակաբաշխությունը։ Այս տարի այն առանձնանում էր։ Երեկոն ընթանում էր գենդերային անհավասարաության դեմ պայքարի եւ նվաստացածների իրվունքների աջակցության նշանաբանով, եւ ի նշան համերաշխության՝ աննախադեպ բան էր տեղի ունեցել՝ բոլոր աստղերը սեւ զգեստներով հայտնվեցին կարմիր գորգին։
Սակայն անգամ նույն գույնի հագուստով նրանցից ոմանց հաջողվեց աչքի ընկնել իրենց նրբաճաշակությամբ ու շքեղությամբ, ոմանց էլ՝ ոչ այնքան։
Տպավորիչ էր դերասան Դուեյն Ջոնսոնի դստեր՝ Սիմոնի կերպարը։ Աղջիկը մրցանակ էր հանձնում եւ ընտրել էր Fabiana Milazzo-ից զգեստ։
Մի փոքր հնաոճ էր Լարա Կրոֆտի զգեստը։
Իր գեղեցիկ զգեստով աչքի էր ընկնում մոդել Քենդալ Ջենները, նա ընտրել էր Giambattista Valli-ից զգեստ։
Դերասանուհիներ Օկտավիա Սպենսերն ու Ջեսիկա Չեստեյնը նույնպես սեւ զգեստներով էին։
Դերասանուհիներ, ակտիվիստուհիներ Ռիզ Ուիզերսփունն ու Եվա Լանգորիան միասին պայքարում են կանանց իրավունքների համար։ Միասին էլ դուրս եկան կարմիր գորգին՝ երկուսն էլ սեւ զգեստներով։ Եվան առաջին անգամ էր դուրս գալիս հանրության առաջ հղի վիճակում։
Դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը չի կարողանում դուրս գալ իր հանրահայտ կերպարից՝ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալից։ Նա կրկին Քերի Բրեդշոուի ոճով էր։
Դերասանուհի Միշել Փֆայֆերը հազվադեպ է հայտնվում հանրության առաջ։ Սա բացառիկ դեպքերից էր։
Զոի Կրավից
Դերասանուհի Շարոն Սթոունը եկել էր որդիներից մեկի՝ Ռոանի հետ։