26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 28, 2017

ՀՔԾ-ի աշխատանքն ընտրությունների կազմակերպման ճակատում արդյունավետ եմ համարում.Սերժ Սարգսյան

Մեր երկրում անցկացված համապետական վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ մենք կարող ենք հավուր պատշաճի կազմակերպել ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող գործընթացներ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Բնականաբար, չեմ կարող նաեւ չանդրադառնալ ընտրություններին առնչվող քրեական գործերի քննություն իրականացնելու […]

Կարևորում ենք ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը․ Է․ Նալբանդյան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների արդյունքներով․   Ուրախ եմ կրկին Երևանում ողջունել իրանցի գործընկերորջս, իմ լավ բարեկամ Մոհամմադ Ջավադ Զարիֆին։ Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեն բարիդրացիական, բազմաբովանդակ և փոխշահավետ հարաբերություններ, որոնք հիմնված են մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա։ Մեր երկրների ղեկավարների միջև հաստատված են ջերմ, […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Դատախազն ասում է՝ «Ձենդ արա». ինքնաբացարկ «Սասնա ծռեր»-ի դատավորին

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  «Սասնա ծռեր» 2-ի գործով դատաքննությունը:  Արամ Մանուկյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նիստը նախագահող դատավորի Արթուր Օհանյանին: Պաշտպանի խոսքով՝ դատարանն անաչառ չէ եւ պաշտպանության կողմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում: «Ձեր գործողություններից երեւում է, որ չեք կարող գործի քննությունը շարունակել: Ես գտնում եմ, որ դատարանն […]

Կգա պահը, կաշառքը կտանք, խնդիրը կլուծենք…

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ասում է՝ պետական պատվերները պետք է համապատասխանեն աշխատաշուկայի պահանջներին: «Մագիստտրոսակն թեզերի թեմաները պետք է որոշակի բխեն աշխատաշուկայի պահանջներին: Մենք չենք ասում՝ բոլոր տեղերը տվեք մեզ, բայց մենք ասում ենք, որ քվոտավորված տեղերը կարող ենք վերցնել: Ավելին ասեմ, մենք առաջարկել ենք, որ եթե գործատուների ուզած թեմաներով կլինեն մագիստրոսական թեզերը, պատրաստ են […]

Շարմազանովն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի փոխնախագահ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում այսօր` նոյեմբերի 28-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին: ԱԺ-ից  հայտնում են, որ Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Զավարզինի առաջարկով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը միաձայն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Հայ-իրանական հարաբերությունները դինամիկ կերպով զարգացել են

Նոյեմբերի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեն բարիդրացիական, բազմաբովանդակ և փոխշահավետ հարաբերություններ, որոնք հիմնված են երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա։ Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշեց, որ […]

Ձեր ներկայացուցիչների վրա ուշադրություն դարձրեք. փոխնախարարը՝ Գագիկ Մակարյանին

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյան խորհրդարանում «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով լսումներին մի քանի կետ նշեց, որոնք արտահայտում են ոլորտի հիմնական խնդիրները: Մասնավորաբար, ՀՀ-ի սոցիալ-աշխատանքային ցուցանիշները տարածաշրջանում շատ ցածր են, ունենք ցածր արտադրողականության եւ ցածր մրցունակության խնդիրներ, հավելյալ արժեք երեք ոլորտում է ստեղծվում`ՏՏ, ինժեներական եւ դեղագործական: Նա կարծում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի