27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 23, 2017

Խուսափեցեք պատմության դատից. արցախցի գրողը դիմում է ՀՀ վարչապետին

Henaran.am-ը արդեն անդրադարձել է մի խումբ մտավորականների դիմում-ահազանգին ուղղված ՀՀ նախագահին և վարչապետին: Մտավորականները անհանգստացած են, որովհետև ժամանակակից գրականության հայտնի անուններից մեկը` Խաչիկ Մանուկյանը կարող է զրկվել տնից: Դիմումին միացել է նաև արցախցի հայտնի բանաստեղծուհի Նվարդ Ավագյանը. «Կարեն Կարապետյան, հարգարժան Վարչապետ, անսացեք… Տեսանյութը դիտելուց թթվածնի պակասություն զգացի…Գուցե Լեւոն Հայրապետյանին կորցնելու իրողությունն էր պատճառ՝ առավելագույն սրությամբ ընդունելու […]

Հայտնի են EUSportsFest սպորտային փառատոնի գոլֆի մրցաշարի հաղթողները

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել Եվրամիության նախաձեռնությամբՀայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անցկացվող EUSportsFest սպորտային փառատոնի շրջանակներում անցկացված ընտանեկան գոլֆիմրցաշարի եզրափակիչ խաղերին և փակման արարողությանը:  Գ. Ղազարյանը կարևորել է նմանատիպ միջոցառումների անցկացումը, որոնք նպաստում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացմանըև սպորտային միջոցառումներում և առաջնություններում մասնակիցների թվի ավելացմանը:  Մրցաշարին մասնակցել են գոլֆի շուրջ 60 սիրահարներ, որոնք վերջին շաբաթների ընթացքում մասնակցել են մրցաշարերի շրջանակումկազմակերպված դասընթացներին: Մրցաշարի հաղթողներին նախարարի տեղակալ Գ. Ղազարյանը և մեր երկրում Եվրամիության դեսպան Պ.Սվիտալսկին հանձվել են գավաթներ և պատվոգրեր:  Նշենք, որ հոկտեմբերի 7-ին մեկնարկած փառատոնի շրջանակներում անցկացվել է նաև լեռնային հեծանվավազքի մրցաշար:

Ադրբեջանը շփման գծում կրկին «Սպայկ» է կիրառել

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով <<ՍՊԱՅԿ>> տիպի կառավարվող հակատանկային հրթիռ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, շփման գծում լարվածությունը չխորացնելու համար, շարունակել են ցուցաբերել զսպվածություն և պատասխան գործողությունների չեն դիմել:                                       ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն  

Հայաստանի հասարակության յուրաքանչյուր անդամ ոստիկանին պետք է համարի իր պաշտպանը․ նախագահ /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017թ. ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:  Նիստում զեկույցներով հանդես են եկել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Հանրապետության Նախագահը նիստի մասնակիցներին ուղղված իր խոսքում անդրադարձել է ոստիկանության առջև ծառացած […]

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձրաստիճան սպայակազմին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության նորանշանակ պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին, ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության նորանշանակ պետ Գրիգոր Արամյանին և պաշտպանության նախարարի խորհրդական Տիգրան Լիլոյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նրանք կուտակած փորձն ու հմտությունը կներդնեն վստահված պաշտոններում իրենց լավագույնս […]

Սահմանամերձ Խաչիկ գյուղում ոռոգման ջրի հետ կապված՝ խնդիրներ կան

 Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում բազմաթիվ խնդիրներ կան, բայց այդ խնդիրներից ամենակարևորը, թերևս, ոռոգման ջրի կետ կապված խնդիրն է: Այս մասին Henaran.am-ի հետ զրուցում նշեց  համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը: «Կառավարությունն, իհարկե, տեղյակ է մեր համայնքում առկա՝ այդ խնդրից, և ծրագրվում է առաջիկայում կարգավորել այդ խնդիրը:  Ինչպես բազմաթիվ գյուղերում, այնպես էլ մեզ մոտ, աշխատատեղերի կետ […]

Մայրը կասկածվում է գումարի դիմաց նորածին երեխային այլ անձի խնամքին հանձնելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կինը ներգրավվել է որպես կասկածյալ՝ գումարի դիմաց իր նորածին երեխային այլ անձանց խնամքին հանձնելու համար: Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 4-ին կինը բժշկական կենտրոնում ծննդաբերել է տղա երեխա, որից ամիսներ անց՝ 2016թ. դեկտեմբերի 9-ին, նրան հանձնել է երեխա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված