23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սահմանամերձ Խաչիկ գյուղում ոռոգման ջրի հետ կապված՝ խնդիրներ կան

 Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում բազմաթիվ խնդիրներ կան, բայց այդ խնդիրներից ամենակարևորը, թերևս, ոռոգման ջրի կետ կապված խնդիրն է:
Այս մասին Henaran.am-ի հետ զրուցում նշեց  համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը:
«Կառավարությունն, իհարկե, տեղյակ է մեր համայնքում առկա՝ այդ խնդրից, և ծրագրվում է առաջիկայում կարգավորել այդ խնդիրը:  Ինչպես բազմաթիվ գյուղերում, այնպես էլ մեզ մոտ, աշխատատեղերի կետ կապված՝ լուրջ խնդիր կա:   Ոռոգման ջրի հետ կապված խնդիրների պատճառով  գյուղացիները  անելանելի վիճակում են հայտնվում. ստացվում է՝ անգամ գյուղատնտեսությամբ զբաղվելն է բարդ դառնում: Գյուղացիները գյուղից տեղափոխվում են մարզկենտրոն կամ էլ մայրաքաղաք: Մարդիկ իրենց հողամասերը մշակել չեն կարողանում: Եկամուտն էլ քիչ է: Գյուղացին էլ ի՞նչ պիտի անի», – նշեց  Խաչիկի համայնքապետը: 

Վերջինս շեշտեց՝  առաջիկայում Խաչիկում ջրամբար է կառուցվելու. գյուղացիները հույս ունեն, որ առաջիկայում այս խնդիրը լուծում կստանաԼ

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ