15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայտնի են EUSportsFest սպորտային փառատոնի գոլֆի մրցաշարի հաղթողները

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել Եվրամիության նախաձեռնությամբՀայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անցկացվող EUSportsFest սպորտային փառատոնի շրջանակներում անցկացված ընտանեկան գոլֆիմրցաշարի եզրափակիչ խաղերին և փակման արարողությանը: 

Գ. Ղազարյանը կարևորել է նմանատիպ միջոցառումների անցկացումը, որոնք նպաստում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացմանըև սպորտային միջոցառումներում և առաջնություններում մասնակիցների թվի ավելացմանը: 

Մրցաշարին մասնակցել են գոլֆի շուրջ 60 սիրահարներ, որոնք վերջին շաբաթների ընթացքում մասնակցել են մրցաշարերի շրջանակումկազմակերպված դասընթացներին: Մրցաշարի հաղթողներին նախարարի տեղակալ Գ. Ղազարյանը և մեր երկրում Եվրամիության դեսպան Պ.Սվիտալսկին հանձվել են գավաթներ և պատվոգրեր: 

Նշենք, որ հոկտեմբերի 7-ին մեկնարկած փառատոնի շրջանակներում անցկացվել է նաև լեռնային հեծանվավազքի մրցաշար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ