26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 15, 2017

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փաստահավաք աշխատանք են իրականացրել Տավուշում

Տավուշի մարզի սահմանամերձ՝ Վազաշեն և Բարեկամավան գյուղերում ադրբեջանական զինուժի կողմից բնակիչների տների, դպրոցի ու մանկապարտեզի, արոտավայրերի ուղղությամբ կրակոցների և գնդակոծության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերը, ինչպես նաև վերոնշյալ միջադեպերի մասին  ԶԼՄ-ների հրապարակումները հաշվի առնելով, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները սեպտեմբերի 15-ին այցելել են  Տավուշի մարզի Վազաշեն և Բարեկամավան գյուղեր։ Հատուկ ուշադրության առարկա է […]

«Պետք է գրավեինք զորամաս, ԱԺ շենքը».Սեֆիլյանի գործով դիպուկահար մեղադրյալի ցուցմունքը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Այսօր ցուցմունք է տվել  գործով մեղադրյալներից Սմբատ Գալոյանը: Վկան նշեց, որ ճանաչում է ամբաստանյալներից Ներսես Պողոսյանին և Հովհաննես Պետրոսյանին: Նա  Ժիրայր Սեֆիլյանի ծրագրերի մասին իմացել է Հովհաննեսից: Գալոյանը  հայտնել է, որ  խումբը, որում ներգրավված են եղել նշյալ անձինք եւ ինքը, զինված […]

Ահնիձոր և Մարց գյուղերի երեխաները կհաճախեն համայնքների առաջին նախադպրոցական կրթության կենտրոններ

Սեպտեմբերի 19-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, Լոռու մարզի բազմաբնակավայր Թումանյան համայնքի Ահնիձոր (13:00) և Մարց (14:30) գյուղերում կբացվեն երկու նորակառույց վաղ ուսումնառության կենտրոններ:   Ահնիձորի և Մարցի երեխաները երբևէ նախադպրոցական կրթություն չեն ստացել: Տվյալ գյուղերի և մոտակա նախադպրոցական կրթական ծառայություններ տրամադրող՝ Թումանյան համայնքային կենտրոնի միջև հեռավորությունը երկու ժամ է: Տեղաբնակ 30 երեխաների համար նորակառույց կենտրոններն անվճար կլինեն […]

Եվս 50 երիտասարդներ՝ ՀՀԿ ԵԿ անդամ

Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր անդամատոմսեր են հանձնվել շուրջ 50 երիտասարդների։ Երիտասարդական կազմակերպության ղեկավարԿարեն Ավագյանը շնորհավորել է ներկաներին ՀՀԿ ԵԿ-ին միանալու կապակցությամբ․«Շնորհավորում եմ և շնորհակալ եմ բոլորիդ ձեր որոշման համար։ Դուք այսուհետ մի ավելի մեծ ընտանիքի մասն եք կազմելու, քան երիտասարդական կազմակերպությունը, քանի որ բոլոր քաղաքական գործընթացներում մեր կուսակցությունը հանդես է գալիս որպես մեկ […]

«Պարոն Բագրատյան, խոտոր ճամփեքով լույսին չես հասնի». Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս  Գալստանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով , ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանի եկեղեցուն առնչվող հայտարարություններին,  նկատեց.«Շատ մի լրջացրեք այդ մարդու ասածը: Ուղղակի մոռացեք այդ մասին» : Բագրատ Սրբազանը մեզ տրամադրեց տարիներ առաջ իր հրապարակած հոդվածներից մեկը, որով կոչ է անում Հրանտ Բագրատյանին.«Պարոն Բագրատյան, խոտոր ճամփեքով լույսին չես […]

Սերժ Սարգսյանն այցելել է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ՝ դիտել աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է հայազգի մեծ նկարչի ստեղծագործական ուղին՝ Հայաստանի ազգային պատկերասրահի գեղանկարչական ու գրաֆիկական հավաքածուների և տարբեր արխիվներում պահվող վավերագրերի հիման վրա: 

«Ֆոբիա է, որ վերջնական նպատակը Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումն է» (տեսանյութ)

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը ՀՀ անկախության 26-ամյակին ընդառաջ իրականացնում է «Սերունդների բանախոսություն ՀՀ արտաքին քաղաքականության շուրջ» խորագրով ինտերակտիվ բանախոսություն: ԵՎՀԿ վերլուծաբան Գոռ Մադոյանն իր ելույթում անդրադարձավ ղարաբաղյան կոնֆիլկտին, անկախությունից ի վեր ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականությանն ու դիվանագիտությանը: Ըստ նրա՝ այն, որ մենք թույլ չտվեցինք, որ Ղարաբաղ զորքեր մտնեն, հնարավորություն տրվեց իշխանություններին մանևրելու: Մանրամասները՝ տեսանյութում:

Հայաստանում և Արցախում մեկնարկել է ամենամյա մարզական փառատոնը

Մեկնարկել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող մարզական փառատոնը, որն այս տարի անցկացվում է Հայաստանի Հանրապետության մարզերի 48 քաղաքային համայնքներում և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ քաղաքում: Փառատոնի ծրագրում ընդգրկված են 7 մրցաձևեր՝ կշռաքարի բարձրացում, շախմատ, նարդի, ազգային կոխ-ըմբշամարտ, բազկամարտ, մինի ֆուտբոլ և 1000 մ մասսայական վազքարշավ: Նախատեսվում է, որ փառատոնը ունենալու է մոտ 22000 մասնակից: Երեկ՝ սեպտեմբերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի