26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 8, 2017

Գողացված բանկային քարտով գումար է կանխիկացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու դրամապանակը գողանալու և բանկային քարտով այլ անձի բանկային հաշվից գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 8-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ավտոբուսի մեջ գաղտնի հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի […]

Կարեն Կարապետյանն ու Պյոտր Սվիտալսկին քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության  պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Հանդիպմանը քննարկվել են  Հայաստան-ԵՄ  համագործակցությանը,  Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրին վերաբերող հարցեր: Վարչապետը  նկատել է, որ ավանդական դարձած հանդիպումները թույլ են տալիս մտքեր փոխանակել  գործակցության օրակարգի վերաբերյալ, բաց ու անկեղծ  խոսել  ծրագրերի ու անելիքների մասին: «Ցանկանում եմ վերահաստատել, որ Եվրոպական միությունը, ի դեմս […]

«Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր երկրի շահերից». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 8-ին ընդունել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի հասարակագիտության բաժնի ուսանողներին եւ դասախոսներին: Հանդիպումն ընթացել է տարբեր հարցերի վերաբերյալ բովանդակալից քննարկումների ձեւաչափում. ՀՀ ԱԺ փոխնախագահին ուղղված հարցերն առնչվել են տարբեր ոլորտների եւ խնդիրների՝ կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետություն, սահմանադրական բարեփոխումների արդյունքում երկրի կառավարման […]

Ադրբեջանը հաջորդ պատերազմում կիրառելու է «երեք ճակատների» ռազմավարությունը

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, որ Ադրբեջան են մատակարարվել իսրայելական արտադրության նոր սերնդի Spear MK2 ավտոմատ կառավարմամբ ականանետեր։ Այդ զենքն արտադրվել է Elbit Systems-ի կողմից։ Այդ ականանետերը ADEX ցուցահանդեսի ժամանակ տեղադրվել էին SandCat զրահամեքենաների վրա. ի դեպ` Ադրբեջանը նախորդ տարի արդեն գնել էր այդ մեքենաներն Իսրայելից։ Նոր ականանետերն կարողանում են խոցել թիրախները կառավարվող Spear ականներով`մինչև […]

Դպրոցահասակ երեխայի մահվան ելքով վթարի դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի

2006 թ. ծնված երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Դեպքը տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 5-ին` ժամը 12:30-ին. Երևանի Աճառյան փողոցում բախվել են «Օպել», «Համեր»  և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 2006թ. ծնված Լ.Մկրտչյանը տեղում […]

Հայաստանի Հանրապետությունը պետք է որդեգրի ԵԱՏՄ-ից հեռանալու քաղաքական ուղեգիծ․ ԵԼՔ

Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության նիստը, որի ընթացքում ընդունվել է օրենսդրական նախաձեռնության կարգով «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության Պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Աժ հայտարարության նախագիծ ներկայացնելու վերաբերյալ որոշումը։ Այն փոխանցել են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈւԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈւ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈւ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության Ազգային […]

Վրաստանում առաջին ձյունն է տեղացել /ֆոտո, տեսանյութ/

Վրաստանի Սվանեթի շրջանի Մեսթիա բնակավայրում՝ Թեթնուլդի լեռնագագաթին, տեղացել է առաջին ձյունը, գրում է sputnik-georgia.ru-ն։ Նշվում է, որ ձյունը տեղացել է լեռներում, ծովի մակարդակից 3000 մետր բարձրության վրա: Օգտատերերից մեկը Ֆեյսբուքում տեսանյութ է տեղադրել, որում ձյան շերտը լավ երեւում է։

Արտգործնախարարն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՌԴ-ում ՀՀ պետական մարմինների ներկայացուցչությունների հետ

Սեպտմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում ՀՀ դեսպանությունում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՌԴ-ում ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Խորհրդակցությանը քննարկվեցին հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերը և այդ համատեքստում դեսպանության և Ռուսաստանում այլ ներկայացուցչությունների գործունեությունը։ Արտգործնախարարը համապատասխան հանձնարարականներ տվեց խորհրդակցության մասնակցիներին։ 

«Եթե իմանայի, որ ուզում է օդանավ պայթեցնել, ապա…».«Զինված խմբի» գործ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում   շարունակվում է 2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված  զինված խմբի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ դատարանը գտնվում է մեղադրյալներին  քննելու փուլում: Ցուցմունք տալու համար դահլիճ բերվեց   Մկրտիչ Սիմոնի Հովհաննիսյանը, որը արդեն  դատապարտյալ է և պատիժը կրում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Դատապարտյալը նշեց,  որ մեղադրյալ Խաչիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի