04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Եթե իմանայի, որ ուզում է օդանավ պայթեցնել, ապա…».«Զինված խմբի» գործ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում   շարունակվում է 2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված  զինված խմբի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ դատարանը գտնվում է մեղադրյալներին  քննելու փուլում:

Ցուցմունք տալու համար դահլիճ բերվեց   Մկրտիչ Սիմոնի Հովհաննիսյանը, որը արդեն  դատապարտյալ է և պատիժը կրում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Դատապարտյալը նշեց,  որ մեղադրյալ Խաչիկ Ավետիսյանի մարտական ընկերն է և նրա հետ  վերջին հինգ տարիներին բավականին մտերիմ է եղել: Խաչիկ Ավետիսյանի համար ինքը ձեռք է բերել, զենք, որը Ավետիսյանը պետք է փոխդրեր Քեսաբ:

Խաչիկ Ավետիսյանին  երեք հատ ինքնաձիգ եմ փոխանցել, որից մեկը  ջարդված:

Մկրտիչ Հովհաննիսյանը ընդգծեց, որ ինքը Խաչիկ Ավետիսյանի համար զինամթերք ձեռք չի բերել, այլ նրան է փոխանցել 1994 թվականի հրադադարից հետո իր մոտ պահված պայթուցիչները և ինքնաձիգերը:

Ամբաստանյալը հայտնեց, որ եթե իմանար իր ընկերը ուզում է օդանավ գրավել կամ իշխանության յուրացման փորձ անել, ապա նրան զոռով կպահեր իր գյուղի տանը:

Մկրտիչ Հովհաննիսյանը հայտնեց, որ Արթուր Վարդանյանին անձամբ չի հանդիպել ու չի ճանաչել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին:

Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը),  235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ