27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 7, 2017

Քննարկվել են Երևանի և Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջային ոլորտների զարգացմանը միտված հարցեր

«Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել Երևան և Սանկտ Պետերբուրգ քաղաքների զբոսաշրջության զարգացմանը նվիրված հանդիպում-քննարկում: Քննարկմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը և Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության զարգացման կոմիտեի նախագահ Անդրեյ Մուշկարյովը: Կլոր սեղան ձևաչափով անցկացված քննարկմանը, որին հրավիրված էին Սանկտ […]

Այսօր ՀՀ ԶՈւ-երի ՀՕՊ զորքերի «С-300» ԶՀՀ-ների երկու մարտական հաշվարկները կատարել են երկու կրակային վարժություն

Այսօր ՀՀ ԶՈւ-երի ՀՕՊ զորքերի «С-300» ԶՀՀ-ների երկու մարտական հաշվարկները «Боевое Содружество-2017» զորավարժության շրջանակներում ՌԴ Աշուլուկ հրաձգարանում կատարել են երկու կրակային վարժություն: Թիրախներից մեկը եղել է բալիստիկ հրթիռ, երկրորդը՝ այլ մարտական թռչող սարք: Երկու վարժություններն էլ հայկական հաշվարկները կատարել են գերազանց՝ խոցելով հենց առաջին հրթիռներով: Facebook-յան իր էջում հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ֆրանսիան անհնար է համարում Թուրքիայի հետ եվրաինտեգրման բանակցությունները

Ֆրանսիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ Թուրքիայում տիրող իրավիճակն  ավելի անհնարին է դարձնում եվրաանդամակցության բանակցությունները թուրքական կողմի հետ: Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝  այդ մասին նա ասել է «France Inter» ռադիոյի հետ զրույցում: Ֆրանսիացի պաշտոնյայի տեղեկացմամբ՝ Թուրքիայի և Եվրամիության միջև բանակցությունները այս պահին դադարեցված են: Բայց և անհրաժեշտ է համարել շարունակել երկխոսությունը ԵՄ-ի և Թուրքիայի միջև: «Վերջին […]

«Դուք մենակ չեք» ծրագրի նախաձեռնողներն այցելեցին Մատաղիսի պաշտպանական շրջան

«Ղարաբաղյան պատերազմի վետերաններ»-ի միության «Դուք մենակ չեք» բարեգործական նախաձեռնությունը, ՀՀ Նախագահի դրամաշնորհի շնորհիվ, Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, Եռօրյա այցով գտնվում էր Արցախ աշխարհի Մատաղիսի պաշտպանական շրջանում:   Սեպտեմբերի 4-ին, ՂՊՎ ակտիվիստները, Ապրիլյան պատերազմի հերոս նահատակների ծնողների և  ժողովրդական երգերի կատարողներ Արման Կարապետյանի, Սուսաննա  Վարդանյանի և ասմունքով Տարոն Գրիգորյանի հետ միասին, Երևանից […]

Քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկը»-ը հիվանդանոցում է.մանրամասներ

 «Լիա» գեղեցկության սրահում  մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով հերթական դատական նիստը այսօր հետաձգվեց: Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ հայտարարվեց, որ ամբաստանյալներից Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց եւ նիստին չի կարող ներկայացվել: «Ես գրություն եմ ուղարկել քրեակատարողական հիմնարկ՝ պարզելու, թե ինչու է Բանդուրյանը տեղափոխվել հիվանդանոց, […]

Հաշմանդամի սայլակը և լսողական սարքը կտրամադրվեն հավաստագրերով

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է հաշմանդամի սայլակը և լսողական սարքը  տրամադրել հավաստագրերի հիման վրա՝ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող անձին ձեռք բերել իր կարիքին համարժեք սայլակ կամ լսողական սարք: Անձը, եթե նախընտրում է ձեռք բերել սայլակ կամ լսողական սարք, որն ավելի թանկ արժե, քան հավաստագրի գնային արժեքն է, իր միջոցներից կարող է վճարել  […]

էլեկտրաէներգիայի շուկայի ներկայիս միակ՝ գնորդ-վաճառող շուկայի կարգավորվող մոդելից անցում կկատարվի նոր՝ ազատական մոդելի

Գործադիրը հավանություն է տվել ««Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հայաստանում էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին շուկայի կարիքներով, ինչպես նաև տարածաշրջանում էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունների օգտագործմամբ: Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման համար անհրաժեշտ է անցում կատարել շուկայի նոր […]

Բռնություն է գործադրվել ոստիկանների նկատմամբ. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու, սպանության սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է: Ոստիկանության Գուգարքի բաժնի օպերլիազորը 2017 թվականի սեպտեմբերի 6-ին   զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ գողության փորձի մեջ կասկածվող անձը բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ սեպտեմբերի […]

Ի՞նչ պատահեց «Սասնա ծռեր»-ի դատավորին. մանրամասներ /տեսանյութ/

Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռեր»-ի  18 անդամների գործով այսօրվա նիստը անցավ բավականին լարված: Փաստաբանները դատավորին հայտնեցին, որ պատրաստվում են նրա նկատմամբ բողոք ներկայացնել Արդարադատության խորհրդին: «Այնպիսի իրավիճակ է, որ կարող է հանրության մեջ տպավորություն ստեղծվել, որ կարգազանց են միայն փաստաբանները»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Գրիշա Բալասանյանը: Փաստաբանը նշեց` դատավորի մեջքին կանգնած է պետությունը, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված