29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկը»-ը հիվանդանոցում է.մանրամասներ

 «Լիա» գեղեցկության սրահում  մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով հերթական դատական նիստը այսօր հետաձգվեց:

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ հայտարարվեց, որ ամբաստանյալներից Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց եւ նիստին չի կարող ներկայացվել:

«Ես գրություն եմ ուղարկել քրեակատարողական հիմնարկ՝ պարզելու, թե ինչու է Բանդուրյանը տեղափոխվել հիվանդանոց, ինչ առողջական խնդիրներ ունի: Սակայն առ այսօր պատասխան չեմ ստացել: Այսօր առավոտյան էլ գրություն եմ ստացել Բանդուրյանի պաշտպան Լուսինե Ավագյանից, որ իր պաշտպանյալն այժմ էլ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում եւ վիրահատական միջամտության անհրաժեշտություն կա»,- ասել է դատավորը:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 11-ին:

Հիշեցնենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում արձակված կրակոցների հետեւանքով երկու անձ էր մահացել: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ա. Բանդուրյանին  («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Ա. Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ