26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 4, 2017

ԵԼՔ-ը շարունակում է

ԵԼՔ-ը շարունակում է Երեւանի փողոցների անվանափոխման շուրջ պահանջը՝ առաջարկելով Կասյանի փողոցը անվանակոչել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի անունով: Այս առնչությամբ Ստեփան Դանիելյանը գրում է. Վազգեն Ա Բուխարեստցին Խորհրդային տարիներին իրոք սիրված էր ժողովրդի կողմից և յուրօրինակ ազգային խորհրդանիշի էր վերածվել: Դրան հատկապես նպաստում էին նրա պատկառելի արտաքինը և առաքինի պահվածքը: Արտասահմանից ժամանած պատվիրակությունները զարմանում էին նրա […]

ՎԶԵԲ-ը Հայաստանի համար ունի նոր օրակարգ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:               Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և նշել, որ երկկողմ գործընկերության փա­թեթը ներառում է մոտ 1,1 մլրդ եվրոյի 158 ծրագիր: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր» 5-րդ ջրատարի  վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 4-ին ժամը 14.30-ից մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 11.00-ն կդադարեցվի  հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նոր Նորք վարչական շրջանի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ զանգվածների, Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, Ավան վարչական շրջանի, Նորք-Մարաշ վարչական շրջանի, Էրեբունի […]

Երեք տարբերակ

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը 3 տարբերակ է տեսնում ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակցությունից հրաժարվելու Հայաստանի որոշման մեջ: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ նախևառաջ կարևոր է հիշել, որ Ադրբեջանն է այս անգամ մասնակցում այդ զորավարժություններին, և հենց սա կարող է լինել պատճառ, որի համար Հայաստանը վերջին պահին հրաժարվեց: «Այս դեպքում […]

Ուրախ լուր

Երեկ երեկոյան լույս աշխարհ է եկել ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի եղբոր որդին։ Ի պատիվ հերոս հորեղբոր` փոքրիկին անվանել են Քյարամ։ Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանը զոհվել էր 2016 թվականի ապրիլի մեկի լույս ապրիլի 2-ի գիշերը Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի ինքնապաշտպանական մարտերին մասնակցելիս: 2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։ […]

Ավարտվել է ապօրինի ծառահատումների վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ Աշոտ Դավթյանը, զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում գործող Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական դիրքն ու կեղծիք կատարել: ՊՈԱԿ-ի ղեկավարն իր աշխատակիցներին անտառխախտման կեղծ արձանագրություններ կազմելու ապօրինի հանձնարարություններ […]

Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլիամը երրորդ երեխային են սպասում

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլիամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը երրորդ երեխային են սպասում։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել են Քենսինգոնյան պալատից, որը զույգի նստավայրն է։ Թագուհի Եղիսաբեթն ու թագավորական ընտանիքի բոլոր անդամները շատ ուրախացել են այդ լուրից։ Նշենք, որ զույգը երկու երեխա ունի՝ 4 տարեկան Ջորջն ու 2 տարեկան Շառլոտան։   Նշվում է, որ ինչպես նախորդ հղիությունների ժամանակ, […]

«Անամոթ, բա ասում էիր՝ անաչառ եմ…». Գևորգ Սաֆարյանի գործով վճիռ կայացվեց

Այսօր՝սեպտեմբերի 4-ին  վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց  ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի բողոքի քննությունը:  Վերադառնալով խորհրդակցական սենյակից դատավոր  Անդրանիկ Մնացականյանը հայտնեց, որ Գևորգ Սաֆարյանի պաշտպանի բողոքը մերժվում է և ուժի մեջ է մնում առաջին ատյանի որոշումը: Դահլիճում հավաքվածները սկսեցին բղավել. «Անամոթ, բա ասում էիր՝ անաչառ եմ…»: Գևորգ Սաֆարյանը վճիռը լսեց նստած և վերջում պատասխանելով լրագրողներին` […]

Դատարանը անաչառ չէ. Գևորգ Սաֆարյանը՝ դատավորին

Այսօր՝սեպտեմբերի 4-ին  վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է   ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի բողոքի քննությունը: Փաստաբանը բողոքարկում է Գևորգ Սաֆարյանին որպես տուժող ներգրավելու վերաբերյալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Գևորգ Սաֆարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել առ այն, որ իր կողմից ոստիկանների դեմ հարուցված քրեական կողմը կառչվել է քննչկան մարմինների կողմից: Դատավորը նիստի մեկնարկին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի