26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 8, 2017

Քաղաքապետը ցավակցել է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցավակցական խոսքը  սիրված ջազմենԱրմեն Թութունջյանի մահվան կապակցությամբ   Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ, սիրված ջազմեն Արմեն Թութունջյանը, ով իր մեծ ներդրումն է ունեցել հայկական ջազային արվեստի զարգացման, տարածման գործում: Ցավակցում եմ Արմեն Թութունջյանի ընտանիքին, հարազատներին, հայկական ջազի սիրահարներին ու երկրպագուներին:

«Գամ նստեմ Կարապետյանի դուռը, թե գնամ Սերժի դուռը…»/տեսանյութ/

«2011 թվականի հունիսի 1-ին իմ տղային աչքիս առաջից տարան ու կորցրին: Տարան իբր ընկերները՝ Գարիկ Գրիգորյանը, Արսեն Մկրտչյանը, Վիկտոր Հայրապետյանը ու Արտավազդ Հարությունյանը տարան: Արայիկս էլ տուն չեկավ»,-Henaran.am-ի թղթակցին պատմեց կապանցի Էմմա Հարությունյանը: Մայրը դեռ սպասում է որդուն և նա հույս ունի, որ ցանկության դեպքում վարչեպետ Կարեն Կարապետյանը նրան կգտնի: «Գամ նստեմ Կարապետյանի դուռը, թե […]

Դեմ ենք խոշորացմանը. Շամշադինում բողոքի ալիք է բարձրացել

 «Շամշադինի շրջանի Բերդի տարածաշրջանի համայնքի ղեկավարները հավաքվել են և փորձում են արտահայտել ժողովրդի կամքը: Մեր ժողովուրդը դեմ է խոշորացմանը և գիտակցաբար»,-Henaran.am-ի թղթակց  հետ զրույցում ասաց Բերդի տարածաշրջանի համայնքների միության գործադիր տնօրեն Սամվել Հովսեփյանը: «Հանրաքվեի ժամանակ մենք՝ այո ենք ասել, այն ժամանկ մարզպետի մակարդակով, նախարարի մակարդակով մեզ հավաստիացրել են, որ խոշորացումը սահմանային համայնքներում չի լինելու: Մենք […]

Չեմ լսել, որ իրա տնեցիք հարուստ են. գեղեցկուհի Շուշանին

Ապրես Շուշան Երիցյան, հալալա քեզ։ Էրեկ հայ մոդել ու իմ ֆռենդուհի, գեղեցկուհի Շուշան Երիցյանը հաղթել է ԱՊՀ գեղեցկուհիների մրցույթում, իհարկե, ոչ մեկ չգովեց էս աղջկան ու, հակառակը, փորձեց, ցեխ շպրտել, բայց մի բան կասեմ. էս աղջիկը նպատակասլացության շնորհիվ, աշխատասիրության շնորհիվ առաջա գնում ու գիտի՝ ինչ է ուզում ինքը։ Էս աղջիկը էն աղջիկնա, որ ես երբեք […]

Աներս ու զոքանչս են․ Շիրակ չեմ եկել արտագնա աշխատանքի․ նոր մարզպետը

Այսօր Կառավարության նիստից  հետո անմիջապես Շիրակի նորանշանակ մարզպետին՝ Արթուր Խաչատրյանին  մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետերին եւ տարբեր գերատեսչությունների մարզային ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: «Այսօր ներկայացնում եմ Շիրակի նոր մարզպետին: ՀՀ նախագահի վստահությանն է արժանացել Արթուր Խաչատրյանը: Նա բազմափորձ մասնագետ է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Հովսեփ Սիմոնյանին, ով կարողացավ համերաշխություն ապահովել: Ես […]

Գիտես` այնքան լավ սիգարետներ են, մի հատ ծխի էլի…(տեսանյութ)

«Բնականաբար, ծխելը վատ բան է, լավ կլինի, որ դառնանք հնարավորինչ չափ չծխող ժողովուրդ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը` խոսելով ծխելու դեմ պայքարից:  Ըստ նրա` կան մի քանի պատճառներ, որ մարդիկ սկսում են ծխել, դրանք տարբեր են տղամարդկանց, կանանց, դեռահասների համար: Մանրամասները` տեսանյութում:

Մահացել է Արմեն Թութունջյանը

Այսօր՝ հունիսի 8-ին, կյանքից հեռացել է հայտնի ջազմեն Արմեն Թութունջյանը՝ Չիկոն։ Արմեն Թութունջյանը ծնվել է 1944 թ. հունվարի 28-ին Երևանում: Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ էր, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ։ Նա համարվում է հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցանման հիմնադիրը Հայաստանում։ 1986-1992 թթ. նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: 1994 թ. ԱՄՆ-ի պետդեպարտամենտի «Open […]

Ոչ ոքի մի լսիր

Ոչ ոքի մի լսիր, քո կարծիքն ունեցիր, քո գլուխը, քո մտքերն ու գաղափարները, կյանքի նպատակները։ Ոչ ոքի հետեւից մի ընկիր։ Գնա քո ճանապարհով, եւ կարեւոր չէ, թե ինչ են խոսում մեջքիդ հետեւում։ Խոսել են, խոսում են ու միշտ կխոսեն։ Դա քեզ չպետք է անհանգստացնի։ Սիրիր, ստեղծագործիչ, երազիր ու շարունակիր ժպտալ։ Բեռնարդ Շոու

Պատերազմական լարված իրավիճակ է. ԱՍԱԼԱ-ի մարտիկ/տեսանյութ/

«Մեր զինվորը խրամատում ծառայում է, լինի  ապրիլին, լինի հունվարին, լինի դեկտեմբերին, թե  մայիսին, երբ ուզում է լինի: Իսկ զոհերը պարզ է, որ ցանկանում ենք չլինի, բայց լինում է: Իմ համար, եթե  դիրքում է  երիտասարդը ու խրամատները խոցում են՝ դա պատերազմական լարված իրավիճակ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՍԱԼԱ-ի անդամ Վազգեն Սիսլյանը: Վազգեն Սիսլյանը չի վստահում հակառակորդին. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի