26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 12, 2017

Եվս մեկ ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել կաշառք ստանալու կասկածանքով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ գյուղատնտեսական տարբեր ապրանքների, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձորի ապօրինի ներմուծման և ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի ևս մեկ մաքսային տեսուչ: Վերջինս ձերբակալվել է անհատ ձեռնարկատիրոջից կաշառք ստանալու և նրա օգտին ակնհայտ ապօրինի […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Պերուի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է ՀՀ-ում Պերուի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուիս Բենխամին Չիմոյ Արտեագային: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է նրան Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել առաքելության ընթացքում նախատեսվող ծրագրերի իրականացման մեջ: Կարեւորելով լատինաամերիկյան երկրների հետ սերտ համագործակցության հաստատումը՝ Գալուստ Սահակյանն ընդգծել է հայ-պերուական հարաբերությունների […]

Հռոմի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել /ֆոտո, տեսանյութ/

Հռոմի կենտրոնում այսօր պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ պայթյունի արդյունքում տուժածներ չկան։ Պայթյունը տեղի է ունեցել փոստային բաժանմունքում, տեսակետ կա, որ կարող էր պայթել ծանրոցներից կամ նամակներից մեկը։    RAI News-ի  տեղեկացմամբ, ականատեսները պատմել են, որ ոչ թե մեկ, այլ երկու պայթյուն է հնչել։ Այժմ դեպքի վայրում աշխատում են ոստիկանները։  

ՀՀԿ շտաբի հայտարարությունը

ՀՀԿ նախընտրական շտաբից հայտարարում են. Ծանոթանալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութին, որտեղ մեր մրցակիցները ներկայացնում են Երևանի Արաբկիր շրջանի աղբամաններից մեկում հայտանաբերված և իբր ՀՀԿ նախընտրական ենթաշտաբերի գործունեությանը առնչվող նյութեր, հայտնում ենք հետևյալը՝ Ներկայացված նյութերը որևէ առնչություն չունեն ՀՀԿ նախընտրական գործունեության հետ: Մեր ենթաշտաբերը տեղերում նախընտրական գումար չեն առաջարկում, չեն բաժանում, միաժամանակ […]

Ինչ առաջընթաց ունի Կենդանաբանական այգին. քաղաքապետն այցելել է

Երևանի կենդանաբանական այգի կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է համայնքային բյուջեի միջոցներով այգում իրականացվող վերակառուցման և զարգացման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքներին: Քաղաքապետի տեղակալներ Վահե Նիկոյանի և Արամ Սուքիասյանի, ինչպես նաև այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի  ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը շրջել է տարածքում, հետևել աշխատանքների ընթացքին: Ներկայացնելով ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների մանրամասները՝ պատասխանատուները նշել […]

Գեներալ Մանվելը մեկնել է Արցախ /տեսանյութ/

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի ղեկավարած եռասերունդ երկրապահական պատվիրակությունն Արցախի բոլոր տարածքներում միջոցառումներ է անցկացնում, որ նվիրված են պաշտպանության բանակի ստեղծման 25-ամյակին:

Քաղաքական տեխնոլոգին ՀՔԾ են կանչել

Քաղաքական և ընտրական գործընթացների տեխնոլոգ Արմեն Բադալյանին այսօր ՀՔԾ են հրավիրել. այս մասին Henaran.am-ին հայտնեց Բադալյանը. «Պատճառը օրեր առաջ տրված հարցազրույցներիցս մեկն էր, որտեղ ընտրակաշառքի մասին էի խոսել»,-ասաց նա: Արմեն Բադալյանը նշեց, որ ինքն էլ ՀՔԾ-ում ասել է, թե չգիտի, թե կոնկրետ որտեղ են բաժանում:

Արթուր Օսիկյանը նշանակվել է

Մայիսի 11-12-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվեց ԱՊՀ անդամ-պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների Խորհրդի 2-րդ նիստը, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, նիստի ընթացքում, ի թիվս այլ ուղղությունների, ընդունվեցին նաև մի շարք կարևորագույն որոշումներ, ինչպիսիք են` ԱՊՀ անդամ-պետությունների պենիտենցիար ծառայությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի