ԿԸՀ-ը քննարկում է «Ելքի» դիմումը
Քիչ առաջ մեկնարկեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողվի արտահերթ նիստը, որը քննելու է «Ելք» դաշինքի երկու դիմումները: ԿԸՀ նիստի մեկնարկին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը միջնորդեց, որպեսզի ՀՀԿ-ն ներկայացնի վարույթի փուլում, քանի որ «Ելք» դաշինքի երկու դիմումներն էլ առնչվում են ՀՀԿ-ին: