26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է սպասվում մանկատներոի և ցերեկային խնամքի կենտրոնների աշխատակիցներին (տեսանյութ)

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Այցի նպատակն էր ծանոթանալ սոցիալական ապահովության և մասնավորապես երեխաների պաշտպանության ոլորտում կատարվող փոփոխություններին: Արտեմ Ասատրյանի Լոռու մարզ կատարած այցի առաջին կանգառը Վանաձորի մանկատունն էր: Նախարարը ծանոթացավ մանկատան շենքային պայմաններին, կաթսայատան հնարավորություններին ու կառույցում առկա խնդիրներին:

Հաջորդիվ նախարարն այցելեց Վանաձորի խնամքի կենտրոն: Կառույցի տնօրեն Հասմիկ Ներկարարյանը խոսեց մտահոգություններից: Կառույցի 105 երեխաներից առավել ռիսկային են 49-ը: Մանկատների և ցերեկային խնամքի կենտրոնների վերակազմավորումից հետո այս խմբի երեխաներր լուրջ խնդիրների կարող են բախվել:

Վանաձորի ցերեկային խնամք իրականացնող Կարիտաս ՀԿ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ Արտեմ Ասատրյանը մատնանշեց, որ Լոռու մարզում սոցիալական պաշտպանության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը դրական է գնահատվում, ինչը գալիս է մարզային ու տեղական իշխանությունների նախաձեռնողականությունից:

«Մենք նաև նախատեսել ենք առաջին մարզային ծրագիրը իրականացնենք Լոռու մարզում՝ որպես մոդելային օրինակ ունենալով երեխաների պաշտպանության ոլորտում համապարփակ ծառայություններ մատուցող լիարժեք համակարգ, դրանք կլինեն թե՛ շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպումները, թե՛ ցերեկային և այլընտրանքային ծառայությունների զարգացումները, որոնք պիտի ուղղված լինեն յուրաքանչյուր քաղաքացու և ընտանիքի կարիքների լիարժեք բավարարմանը»,-նշեց Ա. Ասատրյանը:

Լոռու մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի այցը եզրափակվեց Վանաձորի սոցիալական ծառայության համալիր կենտրոնում: Այստեղ էլ հյուրերը ծանոթացան կենտրոնի շինաշխատանքների ընթացքին: Վերակառուցված կենտրոնը ծառայություններ կմատուցի այս տարվա հուլիսից:

Այցի ավարտին նախարարը պատասխանեց նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, որոնք ոլորտում առկա խնդիրներին, մանկատներում և ցերեկային խնամքի կենտրոններում վերակազմակերպումներին և այդ վերակազմակերպումների արդյունքում հնարավոր օպտիմալացմանն էին վերաբերում: Նախարարի խոսքով՝ մասնագիտական կարողություններով օժտված մասնագետները աշխատանքից դուրս չեն մնա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ