Լիտվացի տնտեսագետները Հայաստանը դիտարկում են որպես ԵԱՏՄ շուկա մտնելու լավագույն հարթակ
«Հայաստանն ԱՊՀ միակ երկիրն է, որը լիտվացի գործարարների աճող հետաքրքրության առանցքում է»,- «Մրցունակություն» համաժողովում Լիտվայի առևտրային միտումների ու հեռանկարների մասին իր շնորհանդեսում նշել է Լիտվայի արդյունաբերողների համադաշնության և Նորարարական կենտրոնի տնտեսական վերլուծաբան Ալեքսանդր Իզգորոդինը: Լիտվացի գործարարները Հայաստանը դիտարկում են դեպի ԵԱՏՄ շուկա մուտք գործելու լավագույն հարթակ: «Առևտրի զարգացման և ներդրումների ներգրավման համար նոր միջանցք է […]