27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 1, 2017

Ոչ թե Ծառուկյան, այլ նոր դաշինք

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը որոշել է խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ ազգային կոնգրեսի հետ: Այս մասին Henaran.am-ին հայտնեց կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը: «Ընթանում են, բանակցությունները Հայ ազգային կոնգրեսի հետ , և, ամենայն հավանականությամբ,  Կոնգրեսի հետ էլ մենք դաշինք կկազմենք»,-ասաց նա: Դիտարկմանը, թե ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Հունվարի 31-ին եւ լույս փետրվարի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 165 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից   հայտնում են, որ արեւելյան ուղղությամբ ադրբեջնական զինուժը կիրառել է նաեւ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում […]

Գյումրիում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ Գյումրի քաղաքը սնուցող ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 1-ին ժամը 13.00-ից մինչեւ փետրվարի 2-ը ժամը 13.00-ն կդադարեցվի Գյումրի քաղաքի`  Մսի կոմբինատի, Կազաչի պոստի, Արցախ, Սլաբոդկա, Ավտոկայան, Ավզնոց թաղամասերի, քաղաքի կենտրոնական հատվածների, Գորկու, Ջիվանու, Շիրակացու, Ալեք Մանուկյան, Ռուսթավելու, Հրանտ Սարգսյան, Կամոյի, Վասիլ Խաչատրյան, Կնունյանց […]

Որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Վայք-Ջերմուկ, Սարավան-Զանգեր ճանապարհահատվածները, Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքները: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: […]

Ի՞նչ կարող ենք ստանալ ՌԴ-ից

Այն, որ Հայաստանի տնտեսության վրա Ռուսաստանի ազդեցությունը կենսական նշանակություն ունի, թերեւս գաղտնիք չէ: Ռուսաստանը մեզ մատակարարում է էժան գազ, ֆինանսավորում եւ տեխնիկապես աջակցում ատոմակայանի գործունեության ժամկետի երկարացման ծրագիրը, հանդիսանում մեր ապրանքների արտահանման հիմնական շուկան եւ մեր աշխատանքային միգրացիայի հիմնական երկիրը: Հետեւաբար, այդ երկրի հետ դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունները անընդհատ զարգացման եւ խորացման անհրաժեշտություն ունեն, ինչին […]

Դարձյալ ցուրտ օդային հոսանքների ներհոսք. Սուրենյանը մանրամասնում է

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքում գրառել է. «Հանրապետության տարածքում գործող ցիկլոնը կեսօրից հետո կկորցնի իր ուժը, ինչի արդյունքում տեղումները գրեթե բոլոր մարզերում դեպի երեկո կդադարեն: Առաջիկա գիշերը ձյունը կշարունակվի միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում: Փետրվարի 2-ի ցերեկվանից սկսած մինչև փետրվարի 6-ը բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր […]

«Շմայսը»` ոչ Հովիկին, ոչ Սեյրանին. Իրավունք

ԱԺ խմբակցության պատգամավոր, Արցախյսւն պատերազմի մասնակից Առաքել Մովսիսյանը, որը 2004-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Է ընտրվել թիվ 27 ընտրատարածքից, ապա 2007-ին եւ 2012-ին խորհրդարան անցել ՀՀԿ համամասնական ցուցակով, այս օրերին տեղի ունեցող ներքաղաքական իրավիճակին հետեւում Է հեռվից։ Թեպետ ընդհատումներով, բայց մի քանի հարցի պատասխան, այնոււամենայնիվ, փորձեց ստանալ հենց նրանից։ Ձեր մարտական ընկեր, պաշտպանության […]

«Մեր պարոն Աբրահամյանը չի տա»

Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ի շարքերը լքելու  տեղեկությանը մամուլում հաջորդեց վարկածը, թե մոտ ապագայում հրաժարական կտա նախկին վարչապետի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ով ըստ նույն աղբյուրների` կոտրած տաշտակի առաջ կանգնած չի մնա. աները՝ Գագիկ Ծառուկյանը նրան իր հետ Ազգային ժողով կտանի: Հիշեցնենք, վերջին օրերին Հովիկ Աբրահամյանի մտերիմներից ու ազգականներից ոմանք ազատվեցին  իրենց զբաղեցրած պաշտոններից, մասնավորապես՝   օրերս նախկին վարչապետի եղբորորդին՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված