08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դարձյալ ցուրտ օդային հոսանքների ներհոսք. Սուրենյանը մանրամասնում է

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքում գրառել է.

«Հանրապետության տարածքում գործող ցիկլոնը կեսօրից հետո կկորցնի իր ուժը, ինչի արդյունքում տեղումները գրեթե բոլոր մարզերում դեպի երեկո կդադարեն: Առաջիկա գիշերը ձյունը կշարունակվի միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում: Փետրվարի 2-ի ցերեկվանից սկսած մինչև փետրվարի 6-ը բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր երեկոյան ժամերից հյուսիս-արևմուտքից կսկսվի արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքը, ինչի արդյունքում փետրվարի 2-3-ը ընկած ժամանակահատվածում հատկապես գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով: Ամենացուրտը կլինի փետրվարի 3-ի և 4-ի գիշերները, երբ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -25….-30, Լոռիում -22…-27, Տավուշում -15….-20, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում -17….-20, Սյունիքի հովիտներում -10…-15, Սյունիքի նախալեռներում -18…-23, Արցախում -12…-16, Արարատի և Արմավիրի մարզերում -20…-25, Երևանի բարձրադիր գոտում -16…-18, ցածրադիր գոտում -23…-25 աստիճանի:
Փետրվարի 5-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ և օդի ջերմաստիճանն աստիճանաբար կսկսի բարձրանալ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ