02 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Գյումրիում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ Գյումրի քաղաքը սնուցող ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 1-ին ժամը 13.00-ից մինչեւ փետրվարի 2-ը ժամը 13.00-ն կդադարեցվի Գյումրի քաղաքի`  Մսի կոմբինատի, Կազաչի պոստի, Արցախ, Սլաբոդկա, Ավտոկայան, Ավզնոց թաղամասերի, քաղաքի կենտրոնական հատվածների, Գորկու, Ջիվանու, Շիրակացու, Ալեք Մանուկյան, Ռուսթավելու, Հրանտ Սարգսյան, Կամոյի, Վասիլ Խաչատրյան, Կնունյանց փողոցների, Բանկի բանավան, Մայր Հայաստան տարածքների, Ռուսական 102-րդ ռազմաբազայի, Սահմանապահ, Խոհարարական,  Ռազմաուսումնական, թիվ 56 952, թիվ 55 035 զորամասերի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ