26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2, 2016

Որն է աշխարհում ամենատարածված կանացի անունը

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխարհում ամենատարածված անունը Սոֆյան է։ Այս անունը ամենատարածվածն է աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Մեքսիկա, Իտալիա, Ռուսաստան եւ այլն, գրում է The Independent-ը։ ԱՄՆ-ում այդ անունը տարրածվածությամբ երրորդն է։ Եվս 20 երկրում այն երկրորդ կամ երրորդ տեղում է։ Ուսումնասիրողները կարծում են, որ Սոֆյա անվան տարածվածությունը նրանից է, որ այն հեշտությամբ է արտասանվում տարբեր լեզուներով։ Հսկ […]

Հարևան երկրների իշխանությունները տնտեսական «անակնկալներ» են մատուցում ժողովրդին

Հարևան երկրների՝ Վրաստանի Թուրքիայի, Ադրբեջանի իշխանությունները կարծես թե տարեվերջյան թոփուբոհի, միևնույն ժամանակ ժողովրդին տնտեսական  «անակնկալներ» մատուցելու ուղին են բռնել: Ադրբեջանական Azeri LT նավթի տեսակի արժեքն անկում է ապրում՝ հասնելով մեկ բարելի դիմաց 49 դոլարի: Իսկ նավթի գնի էժանացման հետ նաև անկում է ապրում Ադրբեջանի ազգային արժույթը՝ մանաթը, քանի որ Ադրբեջանում գործում է լողացող արժեքի քաղաքականությունը, […]

Աստված պայման է դնում

Սիրուն հետևեք և հոգևոր պարգևներին նախանձավոր եղեք և մանավանդ, որ մարգարեանաք: Ա Կորնթացիներին 14.1  Եկեղեցին պետք է առաջնորդվի սիրով: Սակայն հաճախ քրիստոնյաները հաջողության ետևից են ընկնում՝ թողնելով սերը: Միգուցե սերը քեզ տանում է անապատ, իսկ հաջողությունը` ծաղկած պարտեզ: Գնա՛ սիրո ետևից, որովհետև հաջողությունը կարող է խաբուսիկ լինել, իսկ սերը` ոչ: Սիրո ետևից գնացողը ի վերջո […]

«Մխիթարյանը Ֆանտաստիկ էր»

Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ֆիլ Նեւիլը, մեկնաբանել է Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում լոնդոնյան «Վեստ Հեմի» նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակը,  և անդրադարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին: «Նա ֆանտաստիկ էր: Ինձ ամենաշատը տպավորվեց այն, որ Մխիթարյանը չի կատարում մեկ-երկու հպումից ավելի: Նա վարակում է Ռունիին, Մարտիալին ու Իբրահիմովիչին՝ օգնելով մտնել խաղի մեջ: Կարծում […]

Բյուրականի աստղադիտարանը երեկ և այսօր

Այս տարի լրանում է  ՀՀ  ԳԱԱ Բյուրականի  Աստղադիտարանի հիմնադրման 70-ամյակը։  ԽՍՄ-ի փլուզումից հետո՝ անկախության տարիներին,  աստղադիտարանը բազմաթիվ փորձությունների միջոցով է անցել։ Հիմնական պատճառը ֆինանսական միջոցների սղությունն է եղել։ 2013 թվականին  Բյուրականի աստղադիտարանը ճանաչվեց  որպես ազգային արժեք։ Այնուհետև պետությունը որոշակի ֆինանսական միջոցներ տրամադրեց աստղադիտարանին, ու  վիճակը  բարելավվեց, բայց  աստղադիտարանում այսօր էլ կան խնդիրներ ու նոր մարտահրավերներ, որոնք […]

Երգչուհի Պելագեան մայրիկ է դարձել /ֆոտո/

Ռուս հայտնի երգչուհի, «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամ Պելագեան մայրիկ է դարձել։ 30-ամյա երգչուհին ու նրա ամուսինը՝ հոկեյիստ Իվան Տելեգինը, դուստր են ունեցել։ Երեխան, որոշ տվյալներով, ծնվել է դեռ մեկ ամիս առաջ, սակայն ծնողները այդ փաստը թաքցնում էին։ Հարկ է նշել, որ նախքան Պելագեայի հետ ամուսնանալը՝ Տելեգինը կին եւ նորածին որդի ուներ, որոնցից հեռացավ՝ հանուն երգչուհու։

Քննիչը հանիրավի մեղադրվել է ապացույց կեղծելու մեջ. ՀՔԾ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում գործով վկա Կարապետ Ասլանյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն քրեական գործի նախաքննությունն իրականացրած քննիչը իրեն որպես վկա հարցաքննելու ժամանակ կազմել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ, որի տակ կատարված ձեռագիր գրառումներն ու ստորագրություններն իրականում իրեն չեն պատկանում, այլ այն կեղծվել է ՀՀ քննչական կոմիտեի  […]

Նախագահը ներկա է գտնվել ՀԲԸՄ 110-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի առիթով նախատեսված միջոցառումների շրջանակում անցկացված հոբելյանական պարային երաժշտական ներկայացմանը՝ Մայր Աթոռ Ս.Էջմիածնի և ՀԲԸՄ-ի Նորքի Հայորդյաց տան ու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների կատարմամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի