26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարևան երկրների իշխանությունները տնտեսական «անակնկալներ» են մատուցում ժողովրդին

Հարևան երկրների՝ Վրաստանի Թուրքիայի, Ադրբեջանի իշխանությունները կարծես թե տարեվերջյան թոփուբոհի, միևնույն ժամանակ ժողովրդին տնտեսական  «անակնկալներ» մատուցելու ուղին են բռնել:

Ադրբեջանական Azeri LT նավթի տեսակի արժեքն անկում է ապրում՝ հասնելով մեկ բարելի դիմաց 49 դոլարի: Իսկ նավթի գնի էժանացման հետ նաև անկում է ապրում Ադրբեջանի ազգային արժույթը՝ մանաթը, քանի որ Ադրբեջանում գործում է լողացող արժեքի քաղաքականությունը, որը հարմարեցվում է նավթի գներին:

Ադրբեջանում դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կազմում է 1,7339:  Եթե նման տեմպերով անկում գրանցի մանաթը, ապա, ըստ որոշ տնտեսագետների, մինչև տարեվերջ դոլար-մանաթ փոխարժեքը կարող է հասնել 1.87-1.88-ի:

Ավելին, Ադրբեջանում դոլարի առաջարկը կրկին նվազել է, ինչը մեծացնում է նոր ճգնաժամի հավանականությունը։ Ըստ տեղեկությունների՝ ԿԲ-ն այլևս դոլար չի վաճառում։ Ադրբեջանի կառավարությունն ակնկալում է, որ երկրի տնտեսական աճը կարող է 2.8%-ով նվազել։

Ադրբեջանի սակագնային խորհուրդը որոշել է բարձրացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագները:

Եվրախորհրդարանում Թուրքիա-Եվրամիություն բանակցությունները սառեցնելու մասին բանաձևի ընդունումից հետո թուրքական լիրան անկում է գրանցել՝ 1 դոլարի դիմաց կազմելով 3.47 լիրա:  Թուրքիայի տնտեսությունը ներկայումս կրկնակի ճնշման տակ է գտնվում՝ թանկ դոլար և բարձր տոկոսադրույք, որը միտում ունի ավելի շատ բաձրանալու:

Էրդողանի դարաշրջանի պտուղներից կարելի է համարել արտաժույթի դեֆիցիտը՝ շտապելով ավելի շատ արտաքին փոխառություններ վերցնելու միտումը, հանգեցրեց նրան, որ արտաքին փոխառությունը  կազմել է  $211 մլդ, այն ժամանակ, երբ 2009թ-ին այդ ցուցանիշը կազմում էր $67 մլրդ:

Վրաստանում նույնպես արժութային դևալվացիա է սկսվել: Վրացական լարին պատմական մինիմում է սահմանել՝ $1 դոլարն արժի 2,51 լարի:  Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ լարի անկումը քաոսային իրավիճակ է ստեղծել բնակչության շրջանում՝ սննդի գները կտրուկ բարձրացել են:  Իշխանությունները կոչ են անում խուճապի չմատնվել:

Տեղեկություններ են շրջանառվում, որ նավթամթերքի գների բարձրացումը կարող է Վրաստանում գների բարձրացման ալիքի պատճառ դառնալ:

Դևալվացիայի ազդեցության հետևանքներից կարելի է համարել այն, որ արտահանումը կդառնա ավելի էժան, իսկ ներկրումը՝ ավելի թանկ: Օրինակ բենզինի, մթերքի գները կբարձրանան:  Ինֆլյացիա տեղի կունենա:

Սակայն հարց է առաջանում, թե ինչու են հարևան երկրների իշխանությունները գնացել նման քայլի, եթե նրանք դա արել են փոխարեժքի որոշակի թիրախի դեմ առ դեմ կանգնելու համար, ապա դա կարող է վնասակար լինել տնտեսության համար ու հանգեցնել տնտեսական ճգնաժամի:

                                                                                                                                             Հրաչուհի Հայրապետյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ