27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 13, 2016

Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի գա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ու պաշտպան Լյուկ Շոուն չեն մասնակցի «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպմանը: Անգլիայի առաջնության «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, խաղը կմեկնարկի եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: Հիշետցնենք՝ Պրեմյեր լիգայի 7-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 13 միավորով 6-րդ տեղում է՝ առաջատար «Մանչեսթեր […]

Փախուստ դատարանի ճանապարհին

Հոկտեմբերի 12-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները Երեւանի Մյասնիկյանի պողոտայի ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերել եւ բերման են ենթարկել 23-ամյա Աշոտ Բ.-ին եւ նրա եղբորը` 26-ամյա Հովհաննես Ս.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ սեպտեմբերի 9-ից զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող Աշոտ Բ.-ն հայտնաբերվել եւ […]

Պատասխանատվությունն ընկնում է Գալուստ Սահակյանի վրա

Ֆեյսբուքյան մանդատս վայր եմ դնում ու գնում ռադիկալ կերպով քնելու։ Եթե մինչև վաղը մանդատիս բան պատահեց ու չարողացա այն ետ վերցնել, պատասխանատվությունն ընկնում է Գալուստ Սահակյանի վրա։ «Մանդատ գողանալը դեռևս գող լինել չէ» կռուտիտը չի անցնում։ Բարի գիշեր ընկերներ ջան։ Գրում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Պարոն քաղաքապետ, իսկապես հիացած եմ Երևանի ջերմությամբ ու գեղեցկությամբ. ամերիկացի ջազ երգչուհի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Երևան Ջազ Ֆեստ 2016» փառատոնին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող աշխարհահռչակ ամերիկացի ջազ երգչուհի Դի Դի Բրիջվոթերին: Ողջունելով հյուրին և գնահատելով երգչուհու դերը ջազի տարածման գործում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանը ևս ունի իր ջազային ավանդույթները, որոնք բարձր են գնահատվում աշխարհում: «2012 թվականից մենք ամեն տարի ապրիլի 30-ին […]

Ռուսաստանը լավատես չէ մոտակայում ԼՂ խնդրի կարգավորման հարցում․ Ուշակով

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Մոսկվան լավատես չէ մոտ ժամանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, գրում է РИА Новости-ն։  «Ես չէի ասի, որ մենք այստեղ մոտ ժամանակներս հակամարտության կարգավորման հարցում մեծ լավատեսություն ունենք: Սակայն շարունակելու ենք համառ աշխատանքը Բաքվի և Երևանի հետ»,- այսօր լրագրողների հետ տեղի ունեցած զրույցում հայտարարել է նա։ Միեւնույն ժամանակ, նախագահի օգնականը […]

Խարդախություն Կազանում. 30 ամյա Կարենը ներկայացել է

Հոկտեմբերի 12-ին, ժամը 14-ին, ոստիկնության Արմավիրի բաժին է ներկայացել 30-ամյա Կարեն Ա.-ն, որը ՌԴ Կազան քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախություն) 4-րդ մասի մեղադրանքով: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Քննարվել են ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները

Հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյետնանտ Մովսես Հակոբյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հետ: ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետին այնուհետև ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիպումների ընթացքում քնարկվել են հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների Հավաքական անվտանգության խորհրդի և կանոնդրային մարմինների նիստերի օրակարգի հարցերը: Առանձնակի […]

«Մեսին մրցակցի տուգանային հրապարակին զբոսնելով է մոտենում»

«Բարսելոնայի» ու  «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ, «Մանչեսթեր Սիթին» գլխավորող կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան իսպանացի լրագրող Մարտի Պերարնաուի գրքում պատմել է Մեսիի մասին: «Ուշադրություն դարձրեք, որ Մեսին մրցակցի տուգանային հրապարակին զբոսնելով է մոտենում: Նրան փորձում են վերահսկել, սակայն նա մտնում է տուգանային հրապարակ եւ ազատվում է պաշտպաններից: Մեսին ամենաքիչն է վազում Իսպանիայի առաջնությունում, նա զբոսնում է գնդակով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված