Հանձնարարականներ ԿԳ նախարարին
ՀՀ կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի առաջարկություն արեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին. «Հանձնարարում եմ ԿԳ նախարարին նաև՝ ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին 7 օրվա ժամկետում առաջարկություններ ներկայացնել հանրակրթական հաստատությունների ընտրության գործընթացում ազգակցական կապերի հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ»: Վարչապետը մանրամասնեց ասելիքը և հավելեց. «Բոլորդ շատ լավ հասկանում եք, […]