Քաղաքաշինության նախարարությունը վերացավ
Հայաստանի քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորվել է Քաղաքաշինության պետական կոմիտեի: Այսօր Կառավարության նիստում այս որոշումը հաստատվեց: Քաղաքաշինության արդեն նախկին նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ ապագա կոմիտեի բաժինները կխոշորացվեն, այսինքն, ի տարբերություն լուծարված նախարարության, կոմիտեում ավելի քիչ աշխատակիցներ կլինեն: Վերակազմավորումն իրականացվում է Կառավարության բարեփոխումների շրջանակում, որոնք սկսել է վարչապետ Կարեն Կարապետյանը: