21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Առաջ՝ դեպի հաղթանակներ. Վիգեն Սարգսյան

«Այս ցուցահանդեսն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում և միտված է պաշտպանության ոլորտում հայրենական գիտատեխնիկական ոլորտի արդի ձեռքբերումներն օգտագործելուն, ներդրումները խթանելուն և միջազգային կապերի ընդլայնմանը»,-այսօր սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:  «Ներկայումս միջազգային շուկայում ճանաչում գտած ու մարտական կիրառման մեջ փորձված սպառազինության ու ռազմական տեխնիկայի կողքին, պաշտպանության տեխնոլոգիաների ոլորտում առավել ակտիվ տեղ են զբաղեցնում նորարար մշակումները, որոնք թույլ են տալիս փոխել մարտական գործողությունների վարման ձևերը, բարձրացնել զինծառայողների անվտանգությունը»,-հավելեց նա:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ «ArmHiTec-ն ունի բոլոր նախադրյալները զինված ուժերի շահերի համար առաջադեմ գաղափարների մշակման համար հեղինակավոր հարթակի վերածվելու, արդյունաբերության այս զարգացման հիմնական վեկտորը որոշելու և զարգացումըւ խթանելու համար: « Ցուցահանդեսում հիմնական շեշտը դրված է բարձր տեխնոլոգիաների լուծումների վրա: Հայաստանն ավանդաբար առաջատար դիրքեր է զբաղեցրել էլեկտրոնիկայի, օպտիկայի, լազերային տեխնիկայի, կիբերնետիկայի, ռադիոֆիզիկայի ոլորտներում: Այսօր նույնպես բարձր տեխնոլոգիաների ասպարեզում մենք ունեն բավարար ներուժ պաշտպանության ոլորտում նորագույն մշակումները կիրառելու և ներդրումային բարենպաստ պայմաններ ստեղծելու համար»,-ընդգծեց նախարարը, ապա շարունակեց.

«Լիահույս եմ, որ այս ցուցահանդեսը կնպաստի նաև միջազգային ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման, զարգացման համար: Հայ ժողովուրդը երբեք չի ունեցել այս ոլորտում գիտակների պակաս: Հայաստանի ռազմարդյունաբերությունն ունի համապատասխան մասշտաբով նորարարություն, բարձր տեխնոլոգիաների ոլորտում տնտեսության խթանիչ դառնալու բոլոր հնարավորությունները: Բոլորին կոչ եմ անում ջանք ու եռանդ չխնայել՝ ազգ-բանակ տիրույթում ջանքերը գործադրելու համար: Առաջ՝ դեպի հաղթանակներ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ