15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Մեսին մրցակցի տուգանային հրապարակին զբոսնելով է մոտենում»

«Բարսելոնայի» ու  «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ, «Մանչեսթեր Սիթին» գլխավորող կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան իսպանացի լրագրող Մարտի Պերարնաուի գրքում պատմել է Մեսիի մասին:

«Ուշադրություն դարձրեք, որ Մեսին մրցակցի տուգանային հրապարակին զբոսնելով է մոտենում: Նրան փորձում են վերահսկել, սակայն նա մտնում է տուգանային հրապարակ եւ ազատվում է պաշտպաններից: Մեսին ամենաքիչն է վազում Իսպանիայի առաջնությունում, նա զբոսնում է գնդակով: Արդեն գնդակը ստանալու պահին նա ունի տարածության եւ ժամանակի ռենտգենյան նկար: Նա գիտի, թե որտեղ են մրցակցի բոլոր խաղացողները եւ անցնում է գործողության»,- «Պեպ Գվարդիոլա: Մետամորֆոզ» գրքից այս հատվածը ներկայացրել է  Marca-ն:

Հիշեցնենք՝ 45-ամյա մասնագետը «Բարսելոնան» գլխավորել է 2008-2012 թվականներին՝ նվաճելով 14 տիտղոս (Իսպանիայի եռակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր, աշխարհի կրկնակի ակումբային չեմպիոն):

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ