26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԲԵՌՆՎԱԾ ՏԵՍԱԴԱՐԱՆ

Հրթիռներով գրոհել են ամերիկյան նավերի վրա. /Տեսանյութ/

Հութիները պնդում են, որ վերջին 72 ժամվա ընթացքում Կարմիր ծովում հարձակում են գործել Իսրայելի, Մեծ Բրիտանիայի նավերի և ամերիկյան ռազմանավերի վրա։ Եմենում հութիների ուժերն ասում են, որ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել՝ ուղղված բրիտանական նավի և երկու իսրայելական նավերի վրա, որոնք շարժվում էին դեպի իսրայելական նավահանգիստներ, ինչպես նաև Կարմիր ծովում գտնվող մի շարք […]

Տեր Շավարշ քահանայի քարոզը. /Տեսանյութ/

Սբ. Զատկին հաջորդող կիրակի օրը տոնվում է Կրկնազատիկը կամ Նոր կիրակին: Այս տարի այն զուգադիպեց մեկ այլ կարևոր տոնի հետ՝ Ավետումն Սբ. Աստվածածնի (Սբ. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի) հետ, որը միշտ նշվում է ապրիլի 7-ին: «Օրհնյալ ես դու ի կանայս, և օրհնյալ է պտուղ որովայնի քո»,- գրում է Ղուկաս Ավետարանիչը (Ա 42-43):

Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին պատրաստ կլինի օգոստոսի 8-ին. /Տեսանյութ/

Էլեկտրական մեքենաների արտադրության Tesla ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ իր ընկերության երկար սպասված, լիովին ավտոմատացված տաքսի ծառայությունը կհայտնվի այս ամառ։ «Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8»,- գրել է Մասկը X-ի իր միկրոբլոգում։ Հիշեցնենք , որ Մասկը ռոբոտատաքսու վերաբերյալ նմանատիպ խոստումներ տվել էր հինգ տարի առաջ՝ Tesla-ի ներդրողների օրվա ժամանակ, որը տեղի է ունեցել Կալիֆորնիայի […]

Իսրայելը սպասում է Իրանի հարձակմանը. /Տեսանյութ/

Իսրայելցի դիվանագետներն ամբողջ աշխարհում խոստովանում են, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Թել Ավիվի հարձակումից հետո  իրավիճակը շատ սարսափելի է, և իրենք չգիտեն, թե ինչով կավարտվի այս ամենը: Նշենք, որ Իսրյալելը բարձր զգոնություն է հայտարարել իր դեսպանատներում և վախենալով իրանական վրիժառու հարձակումներից փակել է 28 դիվանագիտական ​​ներկայացուցչություն: Մանրամասները՝ կից տեսանյութում:  

Նավը խորտակվել է, որի հետևանքով  94 ուղևոր խեղդվել է. /Տեսանյութ/

Առնվազն 94 մարդ է խեղդդվել Մոզամբիկի ափերում ձկնորսական նավի խորտակման հետևանքով: Նախնական տվյալներով՝ նավաբեկության պատճառը նավի գերծանրաբեռնվածությունն է եղել: Նավի վրա եղել է 130 մարդ։ Երկրում անսպասելիորեն բռնկված խոլերայից փախչող ուղևորները խուճապահար կերպով փորձել են ցամաք հասնել։ Պետքարտուղարը հայտնել է, որ զոհվածների թվում կան մի քանի երեխաներ: Փրկարարները հայտնաբերել են հինգ ողջ մնացածի, նրանցից երկուսը […]

Քաղաքապետի տանը 70 կգ կանեփ են հայտնաբերել. /Տեսանյութ/

Իշխանությունները մոտ 70 կգ կանեփ են հայտնաբերել Ավալոնի (Յոնի) քաղաքապետ Ջամիլահ Հաբսաուիի տանը՝ կիրակի օրը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի  շրջանակներում իրականացված խուզարկությունների ժամանակ: Կիրակի օրը Ավալոն քաղաքում սկսված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի  գործողությունները եղել են «մաքրման» գործողությունների մի մասը, որին մասնակցել են 75 ժանդարմներ: Նշվում է, որ  քաղաքապետի աշխատավայրում երկրորդ խուզարկությունն է իրականացվում: […]

Samsung-ի շահույթը աճել է ավելի քան 900%-ով. /Տեսանյութ/

Samsung Electronics-ը ակնկալում է, որ իր շահույթը 2024 թվականի առաջին երեք ամիսների համար կաճի նախորդ տարվա համեմատ ավելի քան 10 անգամ: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ չիպերի գները վերականգնվել են հետհամաճարակային անկումից հետո, և արհեստական ինտելեկտի (AI) համար պահանջվող ապրանքների սպառումը աճում է: Հարավկորեական տեխնոլոգիական հսկան հիշողության չիպերի, սմարթֆոնների և հեռուստացույցների ամենամեծ արտադրողն […]

Արգենտինան պայքարում է մոծակների վիրուսի դեմ. /Տեսանյութ/

Արգենտինան բախվում է միջատասպան նյութերի կտրուկ պակասի: Երկիրը պատրաստվում է միջատների դեմ պայքարի՝  իր երբևէ գրանցված ամենավատ շրջանին: Նշենք, որ դենգեն մոծակների միջոցով փոխանցվող վիրուս է, որը որոշ դեպքերում կարող է մահացու լինել կամ լուրջ հիվանդություններ առաջացնել: Դենգեի դեմ պատվաստանյութ է մշակվել, սակայն դրա կիրառումը դեռ վաղ փուլերում է, և մարդկանց մեծամասնությունը դեռևս օգտվում է […]

Նախագահի ներկայությամբ ֆրանսիացի ջրասուզակը սայթաքել է. /Տեսանյութ/

Ֆրանսիացի ջրասուզորդ Ալեքսիս Ժանդարդը սայթաքել է Փարիզի հյուսիսում գտնվող ջրային սպորտի օլիմպիական կենտրոնի բացման ժամանակ: Նրա անհարմար սայթաքումը տախտակի վրա ֆիքսել է տեսախցիկը: Ավելի ուշ սոցիալական ցանցերում ծիծաղելով կատարվածի վրա՝ 26-ամյա երիտասարդը շնորհակալություն է հայտնել մարդկանց աջակցության համար՝ ասելով. « Ձեր տեղեկատվության համար, իմ մեջքը լավ է, բայց իմ էգոն… Ես թողեցի իմ ԴՆԹ-ից մի […]

McDonald’s-ը հետ կգնի իր բոլոր իսրայելական սննդի կետերը. /Տեսանյութ/

Ապրանքանիշի բոյկոտից հետո արագ սննդի հսկա McDonald’s-ը մտադիր է հետ գնել իր բոլոր իսրայելական սննդի կետերը: Ընկերությունը հայտնել է, որ համաձայնություն է ձեռք բերել արտոնագրող Ալոնյալի հետ ամբողջ երկրում 225 կետերի վերադարձի վերաբերյալ, որտեղ աշխատում են 5000 մարդիկ: Հոկտեմբերին հակամարտությունը սկսվելուց հետո տարածաշրջանում վաճառքները նվազեցին, երբ McDonald’s-ը սկսեց Իսրայելի բանակի զինվորներին անվճար ուտելիքներ բաժանել: Հինգշաբթի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված