25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախագահի ներկայությամբ ֆրանսիացի ջրասուզակը սայթաքել է. /Տեսանյութ/

Ֆրանսիացի ջրասուզորդ Ալեքսիս Ժանդարդը սայթաքել է Փարիզի հյուսիսում գտնվող ջրային սպորտի օլիմպիական կենտրոնի բացման ժամանակ:

Նրա անհարմար սայթաքումը տախտակի վրա ֆիքսել է տեսախցիկը:

Ավելի ուշ սոցիալական ցանցերում ծիծաղելով կատարվածի վրա՝ 26-ամյա երիտասարդը շնորհակալություն է հայտնել մարդկանց աջակցության համար՝ ասելով.

« Ձեր տեղեկատվության համար, իմ մեջքը լավ է, բայց իմ էգոն…

Ես թողեցի իմ ԴՆԹ-ից մի քիչ տախտակի վրա:

Բայց դա նորմալ է, պարզապես քերծվածքներ են:

Ես ինքս ինձ չեմ վնասել, և դա ամենակարևորն է։

Վաղը վերադառնում եմ մարզումների»։

Հիշեցնենք, որ ջրային կենտրոնը բացվել է 2024թ. Փարիզում օլիմպիական խաղերի համար:

Միջոցառմանը ներկա է եղել նախագահ Էմանուել Մակրոնը:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ